«Հարավային Կովկասը և ԵՄ քաղաքականության և որոշումների կայացման գործընթացի հիմնական սկզբունքները» խորագրով քառափուլ դասընթաց Ս.թ. գարնան, ամռան և աշնան ամիսներին ԵՊՀ հայագիտական հետազոտությունների ինստիտուտի և «Ֆրիդրիխ Էբերտ» հիմնադրամի Երևանի գրասենյակի նախաձեռնությամբ կկազմակերպվի «Հարավային Կովկասը և ԵՄ քաղաքականության և որոշումների կայացման գործընթացի հիմնական սկզբունքները» խորագրով քառափուլ դասընթացը։
Նախաարդիական իսլամական մոտեցումներ «դին» («կրոն») հասկացությանը. միջազգային աշխատաժողով ԵՊՀ-ում Ս.թ. օգոստոսի 26-ին՝ ժամը 10:00-ին, ԵՊՀ-ում Արևելագիտության ֆակուլտետի նախաձեռնությամբ կմեկնարկի «Նախաարդիական իսլամական մոտեցումներ «դին» («կրոն») հասկացությանը» խորագրով միջազգային աշխատաժողովը:
«Ստոխաստիկ և անալիտիկ մեթոդներ մաթեմատիկական ֆիզիկայում» խորագրով 12-րդ գիտաժողովը ԵՊՀ-ում Ս.թ. սեպտեմբերի 7–12-ը ԵՊՀ մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետում տեղի կունենա «Ստոխաստիկ և անալիտիկ մեթոդներ մաթեմատիկական ֆիզիկայում» խորագրով 12-րդ գիտաժողովը, որի նպատակն է քննարկել մաթեմատիկական ֆիզիկայի տարբեր ուղղություններ և ստեղծել գաղափարների ու տեղեկությունների փոխանակման հիանալի հնարավորություն՝ նպաստելով Հայաստանում ժամանակակից մաթեմատիկական ֆիզիկայի ընդհանուր զարգացմանը։
«Քաղաքագիտություն և միջազգային հարաբերություններ» ամենամյա երրորդ գիտաժողովը ԵՊՀ-ում Ս.թ. սեպտեմբերի 24-25-ը ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետում տեղի կունենա «Քաղաքագիտություն և միջազգային հարաբերություններ» ամենամյա երրորդ գիտաժողովը, որն այս տարի ունի «Վերաերևակայելով միջազգային կարգը. գլոբալ կառավարման նոր ճարտարապետությունը հեգեմոնիայից անդին» խորագիրը:
«Վիճարկվող անցյալներ, անորոշ ապագա(ներ). ժառանգություն, հիշողություն և պատմություն» խորագրով միջազգային գիտաժողովը ԵՊՀ-ում Ս.թ. սեպտեմբերի 24-26-ը՝ 9:30-18:00-ն, ԵՊՀ պատմության փիլիսոփայության և տեսության լաբորատորիայի նախաձեռնությամբ տեղի կունենա «Վիճարկվող անցյալներ, անորոշ ապագա(ներ). ժառանգություն, հիշողություն և պատմություն» խորագրով միջազգային գիտաժողով:
Արևելյան Եվրոպայի չղջիկների ուսումնասիրության 2-րդ գիտաժողով Ս.թ. սեպտեմբերի 28–30-ը Երևանում կայանալիք Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովին («COP17») ընդառաջ տեղի կունենա չղջիկների ուսումնասիրությանը նվիրված արևելաեվրոպական 2-րդ գիտաժողովը:
Մաթեմատիկական անալիզ և դիֆերենցիալ հավասարումներ. միջազգային գիտաժողով ԵՊՀ-ում Ս.թ. սեպտեմբերի 28-ից հոկտեմբերի 2-ը Երևանի պետական համալսարանում տեղի կունենա «Մաթեմատիկական անալիզ և դիֆերենցիալ հավասարումներ» թեմայով միջազգային գիտաժողով:
ԵՊՀ-ում կանցկացվի «Միջազգային աշնանային դպրոց–2026»-ը ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի ու Լայբնիցի անվան Արևելյան և Հարավարևելյան Եվրոպայի հետազոտությունների ինստիտուտի (IOS) համագործակցության շրջանակում ս․թ․ սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 10 Երևանում կանցկացվի «Միջազգային աշնանային դպրոց–2026»-ը։
ԵՊՀ ՈՒԳԸ միջազգային երիտասարդական 12-րդ գիտաժողով Ս.թ. հոկտեմբերի 5-9 ընկած ժամանակահատվածում Երևանի պետական համալսարանում ԵՊՀ ուսանողական գիտական ընկերության (ՈՒԳԸ) նախաձեռնությամբ տեղի կունենա միջազգային երիտասարդական 12-րդ գիտաժողովը՝ նվիրված Հայաստանի Հանրապետության անկախության 35-ամյակին:
Կիրառական մաթեմատիկա, համակարգչային գիտություն և արհեստական բանականություն-2026 Ս․թ. հոկտեմբերի 5–9 ԵՊՀ ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի, մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետներում և «91Ƶ-Krisp AI» լաբորատորիայում Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի, Հայկական մաթեմատիկական միության և «91Ƶ-Krisp AI» լաբորատորիայի նախաձեռնությամբ տեղի կունենա «Կիրառական մաթեմատիկա, համակարգչային գիտություն և արհեստական բանականություն-2026» խորագրով միջազգային գիտաժողով։