ԵՊՀ ֆարմացիայի ինստիտուտում Վոլոսի համալսարանի պրոֆեսոր Կոնստանտինոս Կորմասի հետ տեղի ունեցավ ակադեմիական հանդիպում։ Պրոֆեսորը Հունաստանի մանրէաբանական ասոցիացիայի անդամ է և FEMS-ի (Federation of European Microbiological Societies-Եվրոպական մանրէաբանական ընկերությունների ֆեդերացիա) պատվիրակ, որը ներկայացնում է Հունաստանը միջազգային տարբեր գիտական հարթակներում։
Հանդիպման ընթացքում պրոֆեսոր Կորմասը հանդես եկավ բազմաշերտ զեկուցմամբ, որտեղ ներկայացրեց իր գիտական գործունեության հիմնական ուղղությունները՝ սկսած կենդանիների և մանրէների փոխազդեցության էկոլոգիայից մինչև ձկների միկրոբիոմների ուսումնասիրություն։ Նա խոսեց այն մասին, թե ինչպես են մանրէները ձևավորում կենդանական միջավայրերը, ազդում «հյուրընկալի» (կենդանու օրգանիզմ) իմունային պատասխանների, սննդառության, վարքագծի և զարգացման վրա։ Ձկների միկրոբիոմների թեման առանձնահատուկ ուշադրության արժանացավ՝ ընդգծելով, որ ձկները բնակվում են մանրէաբանական միջավայրում, և նրանց միկրոբիոմները զգայուն են կլիմայական փոփոխությունների նկատմամբ։
Զեկույցի ընթացքում ներկայացվեցին վեց հայեցակարգեր, որոնց միջոցով հնարավոր է վերլուծել ձկների միկրոբիոմները՝ ներառյալ «phylosymbiosis»-ը, «process ontology»-ն, «metamicrobiome»-ը, «Anna Karenina»-ի սկզբունքը, «microbial rescue»-ի մեխանիզմները և «core microbiota»-ի դերը։ Այս մոտեցումները բացահայտում են միկրոբիոմների բազմազանությունը, կայունությունը, ինչպես նաև դրանց դինամիկ փոխակերպումները էկոլոգիական, ֆունկցիոնալ և էվոլյուցիոն մակարդակներում։
Պրոֆեսոր Կորմասը ներկայացրեց նաև «»-ի վերջին հետազոտությունները, այդ թվում՝ «Mediterranean monk seal pups»-ի մաշկի և աղիքային միկրոբիոմների ուսումնասիրությունը վերականգնման փուլում։ Նա անդրադարձավ նաև իր համագործակցությանը մի շարք առաջատար գիտական կենտրոնների հետ, ինչպիսիք են «Woods Hole Oceanographic Institution»-ը (ԱՄՆ), «Georgia Institute of Technology»-ը (ԱՄՆ), «Chinese Academy of Fishery Sciences»-ը (Չինաստան) և այլ հաստատություններ։
Զեկույցի կարևոր մաս էր միջազգային համագործակցության հնարավորությունների ներկայացումը։
Պրոֆեսորը մանրամասնեց «Էրազմուս+» և այլ փոխանակման ծրագրերի շրջանակները, որոնք հնարավորություն են տալիս ուսանողներին և երիտասարդ գիտնականներին մասնակցելու միջազգային կրթական և հետազոտական նախագծերի։ Նա ընդգծեց, որ նման ծրագրերը ոչ միայն նպաստում են մասնագիտական աճին, այլև ամրապնդում են գիտակրթական կապերը տարբեր երկրների միջև։
Պրոֆեսոր Կոնստանտինոս Ա. Կորմասը ավելի քան , ինչը վկայում է նրա գիտական արդյունքների ազդեցության և միջազգային ճանաչման մասին։ Հանդիպումը դարձավ արժեքավոր հարթակ՝ նոր գիտակրթական հեռանկարների բացահայտման, միջազգային կապերի ամրապնդման և մանրէաբանական գիտության արդի ուղղությունների հետ ծանոթանալու համար։ Ուսանողները և դասախոսները հնարավորություն ունեցան ուղղակիորեն շփվելու պրոֆեսորի հետ, քննարկելու համագործակցության հնարավոր ուղիները և ներշնչվելու նրա գիտական ճանապարհից։