Դեղագործական քիմիա
Բակալավրի կրթական ծրագիր
Ծրագրի մասին
Ընդունելության պահանջները
Ընդունելությունը կատարվում է` համաձայն ՀՀ Կառավարության կողմից հաստատված ընդունելության կարգի։
Ընդունելության համար դիմորդը քննություն է հանձնում հետևյալ առարկաներից՝ «Քիմիա» (պարտադիր), «Կենսաբանություն» կամ «Ֆիզիկա» (կամընտրական):
Մանրամասները՝ ԵՊՀ կայքէջի «Ընդունելություն» բաժնում:
Ծրագրի նպատակը
Ծրագրի նպատակն է պատրաստել միջազգային չափորոշիչներին համապատասխանող բարձրակարգ մասնագետներ, որոնք օժտված կլինեն ոլորտի հիմնարար գիտելիքներով, կարողություններով և գործնական հմտություններով, ինչը հնարավորություն կտա նրանց աշխատելու դեղատներում, դեղերի արտադրության մեջ, դեղերի ոլորտը կարգավորող կառույցներում, մաքսային ծառայության ոլորտում, փորձագիտական կազմակերպություններում, բժշկական, դատաբժշկական, գիտական ու կրթական հաստատություններում և այլուր:
Առավելությունները
Ծրագրի ավարտին ուսանողն ունակ կլինի ներկայացնելու քիմիայի, ֆարմացիայի, առողջապահության և հարակից ոլորտների մասնագիտական աշխատանքի առանձնահատկությունները, ուսումնառության արդի ու հիմնարար հասկացությունները, տեսությունները և մեթոդները, քիմիական միացությունների կառուցվածքը, հատկությունները, անալիզի մեթոդները, դրանց թունաբանական ազդեցության և այդ նյութերի հետ աշխատելու անվտանգության կանոնները, ինչպես նաև դեղերի և դեղագործական հումքի նախագծման, ստեղծման, պատրաստման, անալիզի և շրջանառության սկզբունքները, սահմանելու ժամանակակից բնագիտության հիմնական սկզբունքները և հայեցակարգերը, քիմիայի, ֆարմացիայի, առողջապահության ոլորտներում, կենսաբժշկական և հարակից բնագավառներում հետազոտական աշխատանքի կատարման հիմունքները:
Ծրագրի ավարտին ուսանողն ունակ կլինի բացահայտելու և լուծելու մասնագիտական խնդիրներ վերլուծության և համադրության հիման վրա՝ կիրառելով քննադատական մտածողություն և ցուցաբերելով հետազոտական և ստեղծագործական մոտեցում, գործընկերներին, առողջապահության բնագավառի այլ մասնագետների և ազգաբնակչությանը ներկայացնելու և բացատրելու քիմիայի, ֆարմացիայի և առողջապահության ոլորտին առնչվող տեղեկատվությունը, փաստարկները, գաղափարները, խնդիրները և դրանց լուծումները, աշխատանքը դյուրացնելու համար հավաքել, պահպանելու, մշակելու, վերլուծելու, մեկնաբանելու և ներկայացնելու տեղեկատվությունը՝ մասնագիտական խնդիրների լուծման նպատակով՝ կիրառելով արդի տեղեկատվական տեխնոլոգիաները:
Ծրագրի ավարտին ուսանողն ունակ կլինի բացահայտելու և լուծելու մասնագիտական խնդիրներ վերլուծության և համադրության հիման վրա՝ կիրառելով քննադատական մտածողություն, հետազոտական և ստեղծագործական մոտեցում, աշխատելու թիմում և արդյունավետ համագործակցելու թիմի անդամների հետ՝ պահպանելով էթիկայի և վարվելակերպի նորմերը, օգտվելու մասնագիտական ոլորտի նորմատիվ իրավական փաստաթղթերից, կատարելու և կառավարելու մասնագիտական գործառույթներ ու ծրագրեր անկանխատեսելի աշխատանքային կամ ուսումնական միջավայրում` թիմային աշխատանքում ստանձնելով պատասխանատվություն առանձին անհատների համար, որոշելու մասնագիտական հետագա զարգացման կամ աշխատանքի ուղիները:
Ֆարմացիայի ինստիտուտում գործում են երեք մասնագիտական ամբիոններ, որոնք հագեցած են դեղատնային և անալիտիկ ժամանակակից սարքավորումներով կահավորված ուսումնական և ուսումնագիտական լաբորատորիաներով (դեղատնային և գործարանային տեխնոլոգիայի, դեղաբանության, դեղագրքային անալիզի, դեղագիտական քիմիայի և այլն) և աշխատասենյակներով:
Լաբորատորիաներին հնարավոր է ծանոթանալ՝ անցնելով հետևյալ հղումներով.
Ինստիտուտում առկա են համակարգիչներով հագեցած լսարաններ, որոնք հնարավորություն են տալիս կազմակերպելու դասախոսություններ դիդակտիկ նյութերի կիրառմամբ, ինչպես նաև հեռաուսուցմամբ առցանց դասախոսություններ:
Դասընթացների լիարժեք յուրացման համար ուսանողներին տրամադրվում են նաև էլեկտրոնային նյութեր և գրքեր, իսկ որոշ տպագիր գրքեր և ուսումնամեթոդական ձեռնարկներ ուսանողները կարող են ձեռք բերել ԵՊՀ գրադարանից և ֆարմացիայի ինստիտուտի գրասենյակից:
Կարիերայի հնարավորությունները
«Դեղագործական քիմիա» կրթական ծրագրի շրջանավարտները կարող են աշխատանքի անցնել դեղագործության և դրան հարակից մասնագիտական ոլորտներում գործող հետևյալ կառույցներում`
1) դեղարտադրող գործարաններ,
2) հանրային և հիվանդանոցային դեղատներ՝ որպես դեղագետի օգնական (օպերատոր, պահեստի բաժնում և այլն),
3) դեղերի շրջանառության ոլորտը կարգավորող մարմիններ և կառույցներ (ՀՀ առողջապահության նախարարություն, Առողջապահության պետական մարմին, Դեղերի փորձագիտական կենտրոն և այլն),
4) դեղերի մեծածախ իրացմամբ զբաղվող տնտեսավարող սուբյեկտներ,
5) արտասահմանյան դեղարտադրողների հայաստանյան ներկայացուցչություններ,
6) գիտահետազոտական և կրթական հաստատություններ:
Ծրագրի շրջանավարտները հնարավորություն ունեն ուսումը շարունակելու «Ֆարմացիա» մասնագիտությամբ ինչպես ԵՊՀ ֆարմացիայի ինստիտուտի, այնպես էլ ԵՊԲՀ և ՀՀ ԳԱԱ մասնագիտական տարբեր ինստիտուտների մագիստրատուրայում, Հայաստանի ամերիկյան համալսարանում և այլուր: