ԵՊՀ մանկավարժության և կրթության զարգացման կենտրոնը հյուրընկալեց Վիլնյուսի Նիկոլաս Ռոմերիսի համալսարանի (Լիտվա) դասախոսներ, մ․գ․դ․, պրոֆեսորներ Իրենա Զեմայտեյտիտին և Յոլանտա Պիվորիենեին։
Հրավիրյալ բանախոսներին ողջունեց կենտրոնի տնօրեն, մ․գ․դ․, պրոֆեսոր Նազիկ Հարությունյանը՝ կարևորելով հանդիպման նշանակությունը միջբուհական համագործակցության և կրթագիտական ոլորտի զարգացման տեսանկյուններից։
Բանախոսների թեման էր «Համագործակցությունը բարձրագույն կրթության ոլորտում Լիտվայում և Եվրոպայում»։ Հանդիպմանը ներկա էին Մանկավարժության ամբիոնի պրոֆեսորադասախոսական կազմը, ինչպես նաև բակալավրիատի «Սոցիալական մանկավարժություն» կրթական ծրագրի ուսանողները։ Դասախոսության ընթացքում բանախոսները&Բ;ներկայացրին Լիտվայում բարձրագույն կրթության կազմակերպման առանցքային հարցերը, ներկաներին ծանոթացրին եվրոպական կրթական տարածքում բարձրագույն կրթության կազմակերպման առանձնահատկություններին։
Հանդիպման ավարտին պրոֆեսոր Ն․ Հարությունյանը շնորհակալություն հայտնեց բանախոսներին և հույս հայտնեց, որ նմանօրինակ հանդիպումները կդառնան շարունակական։


