Կրթության կազմակերպում
̸ագիստրոսական ծրագիր
Ծրագրի մասին
1998 թ. Երանի պետական համալսարանում բացվել է «Կրթության կազմակերպում» մագիստրոսական կրթական ծրագիրը (առկա), որը պատրաստում է կրթության կազմակերպիչներ ոչ միայն Հայաստանի հանրակրթության բարձրագույն կրթության ոլորտների, այլ Սփյուռքի ամենօրյա հայկական դպրոցների համար: ̸ագիստրոսական կրթական ծրագրի տողությունը երկու տարի է, որի ավարտին շրջանավարտը ստանում է կրթության մագիստրոսի աստիճան, կրթության կազմակերպչի որակավորում:
Ընդունելության պահանջները
̸ագիստրոսական ծրագրում ընդունելությունն անցկացվում է բանավոր քննության ձաչափով՝ ընդհանուր մանկավարժությունից:
Ծրագրի նպատակը
Կրթական ծրագրի նպատակն է հանգամանորեն ներկայացնել ՀՀ հանրակրթության բարձրագույն կրթության համակարգերի կառուցվածքը, կրթական քաղաքականության նպատակը, խնդիրները, ռազմավարությունը իրականացման ուղիները, կրթության համակարգի գործունեության իրավական դաշտը, կրթությունը խթանող գործոնները կառավարման հիմնահարցերը:
Առավելությունները
Ծրագրի շրջանակում ուսանողներն ստանում են գիտելիքներ կառավարման տեսությունների մասին, ուսումնասիրում են կրթության կառավարման էությունը, սկզբունքները, գործառույթները, մեթոդներն ու ոճերը, ձեռք են բերում կառավարման կարողություններ հմտություններ, որոնք գործնականորեն ամրապնդվում են մասնագիտական պրակտիկայի ընթացքում:
2009 թվականին ծրագիրը գործում է նա հեռակա ուսուցմամբ (ուսման տողությունը 2,5 տարի, նույն որակավորմամբ):
Կարիերայի հնարավորությունները
Այսօր Հայաստանի Հանրապետության հանրակրթական բարձրագույն դպրոցներին անհրաժեշտ են ժամանակի պահանջներին համապատասխան գիտելիքներով զինված բանիմաց կառավարիչներ, որոնք ունակ կլինեն կիրառելու նոր մոտեցումներ կառավարչական գործունեության ընթացքում՝ տարբեր իրավիճակներում իրադրություններում առաջացած խնդիրներին լուծումներ տալու համար: