ԵՊՀ նյութագիտության և նանոտեխնոլոգիաների ամբիոնի նախաձեռնությամբ մեկնարկում է բաց դասերի շարք՝ նվիրված նյութագիտության, նանոտեխնոլոգիաների և դրանց հարակից ոլորտների ժամանակակից ու արդիական թեմաներին։
Առաջին բաց դասը՝ «Ժամանակակից ինտեգրալ սխեմաների (չիպերի) առանձնահատկությունները թեմայով, տեղի կունենա ս․թ․ մարտի 4-ին՝ ժամը 14։30-ին, Ֆիզիկայի ինստիտուտի կոնֆերենց դահլիճում»։
Տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Միքայել Ալեքսանյանն ընդգծեց, որ բաց դասերի հիմնական նպատակն է մասնակիցներին հանրամատչելի ձևով ներկայացնել ժամանակակից չիպերի կառուցվածքային և տեխնոլոգիական առանձնահատկությունները, դրանց նախագծման ֆիզիկական հիմքերը և նանոմաշտաբային երևույթների դերը միկրոէլեկտրոնիկայում։
«Այսօր ինտեգրալ սխեմաները ոչ միայն տեխնոլոգիական արտադրանք են, այլև բարդ նյութագիտական և ֆիզիկական լուծումների արդյունք։ Կարևոր է, որ ուսանողները տեսնեն՝ ինչպես են տեսական գիտելիքները վերածվում կիրառական համակարգերի, որոնք ձևավորում են ժամանակակից թվային աշխարհը»,- նշեց պրոֆեսոր Ալեքսանյանը։
Ըստ նրա՝ այս հանդիպումների շարքը հնարավորություն կտա մասնակիցներին պատկերացում կազմելու Հայաստանում և միջազգային հարթակում ոլորտի զարգացման միտումների, գիտահետազոտական և ինժեներական ուղղությունների, ինչպես նաև մասնագիտական աճի հեռանկարների մասին։
Այս հանդիպումները հնարավորություն կտան մասնակիցներին՝
ծանոթանալու&Բ;չիպերի&Բ;նախագծման&Բ;&Բ;արտադրության&Բ;ժամանակակից&Բ;միտումներին,
հասկանալու&Բ;նանոմասշտաբային&Բ;ֆիզիկական&Բ;երույթների&Բ;դերը&Բ;սարքերի&Բ;աշխատանքում,
պատկերացում&Բ;կազմելու&Բ;ոլորտի&Բ;գիտահետազոտական&Բ;&Բ;ինժեներական&Բ;կարիերայի&Բ;հնարավորությունների&Բ;մասին,
զարգացնելու մասնագիտական կողմնորոշումը նյութագիտության, նանոտեխնոլոգիաների և միկրոէլեկտրոնիկայի ուղղություններով։
Բաց դասերը միտված են դառնալու գիտելիքի, փորձի և մասնագիտական կողմնորոշման բաց հարթակ բոլոր հետաքրքրված ուսանողների, ասպիրանտների և ոլորտի մասնագետների համար։
Մուտքն ազատ է։