Ֆիզիկա
Բակալավրի կրթական ծրագիր
Ծրագրի մասին
Ընդունելության&Բ;պահանջները
«Ֆիզիկա» կրթական ծրագրի դիմորդը պետք է ունենա միջնակարգ կամ մասնագիտական (նախնական, միջին, բարձրագույն) կրթություն։
Ընդունելությունը կատարվում է՝ ըստ ՀՀ Կառավարության հաստատած «ՀՀ պետական ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատություններ ընդունելության (ըստ բակալավրի կրթական ծրագրի) կարգի»: Դիմորդները հանձնում են քննություններ «Ֆիզիկա» (գրավոր), «Մաթեմատիկա» (գրավոր), «Հայոց լեզու» (գրավոր, ոչ մրցութային) առարկաներից:
Ծրագրի նպատակը
Ծրագրի հիմնական նպատակն է ուսանողներին տրամադրել հիմնարար գիտելիքներ իմացություն արդի ֆիզիկայի (այդ թվում` տեսական ֆիզիկա, լազերային ֆիզիկա, կոնդենսացված վիճակի ֆիզիկա, մակրոմոլեկուլների ֆիզիկա, տարրական մասնիկների ֆիզիկա աստղաֆիզիկա մասնագիտական ուղղությունների) մասին, ուսանողների մոտ ձավորել ընդհանրական մտավոր կարողություններ, հատկապես վերլուծելու քննադատորեն օգտագործելու ֆիզիկայի տարբեր գիտական աղբյուրներից ստացված տեղեկությունը, ուսանողների մոտ զարգացնել կարողություն որոշումներ կայացնելու, գործնականում կիրառելու ֆիզիկական հետազոտությունների տեսության մեթոդների մասնագիտական իմացությունը համապատասխան աշխատանք կատարելու (կամ) ուսումնառությունը շարունակելու համար:
Առավելությունները
Ծրագրի շրջանավարտները կարող են աշխատանքի անցնել այդ ոլորտում գործող ձեռնարկություններում, բարձրագույն ուսումնական հաստատություններում, ակադեմիական գիտահետազոտական այլ ինստիտուտներում:
Կարիերայի&Բ;հնարավորությունները
Հնարավոր աշխատավայրերն են ԵՊՀ ֆիզիկայի ինստիտուտի, ինչպես նա այլ բուհերի ուսումնական գիտական ստորաբաժանումները, քոլեջները դպրոցները, ԵՊՀ ֆիզիկայի գիտահետազոտական ինստիտուտը (ԵՊՀ ՖԳՀԻ), ՀՀ ԳԱԱ ֆիզիկայի կիրառական պրոբլեմների, ֆիզիկական հետազոտությունների ռադիոֆիզիկայի ինստիտուտները, Ա. Ի. Ալիխանյանի անվան ազգային լաբորատորիան, «Լազերային տեխնիկա» գ/ա միավորումը, հայ-հունական համատեղ ԼՏ-Պիրկալ ՓԲԸ, Բյուրականի աստղադիտարանը, ՏՏ բնագավառում գործող պետական մասնավոր ձեռնարկությունները:
Ծրագրի շրջանավարտները կարող են շարունակել իրենց ուսումը մագիստրատուրայում: