Նանոֆիզիկա առաջատար տեխնոլոգիաներ
Բակալավրի կրթական ծրագիր
Ծրագրի մասին
Ընդունելության պահանջները
Երանի պետական համալսարանի «Նանոֆիզիկա առաջատար տեխնոլոգիաներ» մասնագիտությամբ ընդունելության համար դիմորդը հանձնում է քննություններ «Մաթեմատիկա» (գրավոր) «Ֆիզիկա» (գրավոր) առարկաներից։
Ծրագրի նպատակը
Ծրագրի նպատակն է ուսանողներին տալ հիմնարար գիտելիքներ գործնական կարողություններ նանոֆիզիկայի դրան առնչվող ժամանակակից առաջատար տեխնոլոգիաների, այդ թվում՝ նանոտեխնոլոգիաների վերաբերյալ, ներկայացնել ժամանակակից նյութագիտության, քվանտային տեխնոլոգիաների բարձրտեխնոլոգիական արտադրությունների զարգացման կարորագույն ուղղությունները հեռանկարները, խթանել ուսանողի քննադատական մտածողությունը, զարգացնել մտավոր կարողությունները հիմնարար գիտելիքի գործնական կիրառության ունակությունը, զարգացնել աշխատանքային նախաձեռնողականությունը գործունակությունը՝ մասնագիտական կարողությունները հասարակության կենսագործունեության տարբեր ոլորտներում կիրառելու համար:
Առավելությունները
Կրթական ծրագրի բարեհաջող ավարտին ուսանողներն ունակ կլինեն ներկայացնելու ֆիզիկայի հիմնական բաժինների հիմնարար սկզբունքները, հայեցակարգերը, օրենքները, գործառույթները հիմնախնդիրները, կոնդենսացված վիճակի ֆիզիկայում, օպտոէլեկտրոնիկայում, նանոգիտության այլ բնագավառներում ֆիզիկայի հիմնարար ձեռքբերումների կիրառությունները, բացատրելու նանոհամակարգերի ֆիզիկական հատկությունները, ներկայացնելով խորքային վերլուծություններ՝ հիմնական ֆիզիկական սկզբունքների, տեսական փորձարարական մեթոդների իմացությամբ, ինչպես նա ներկայացնելու արդի ֆիզիկայի հիմնարար նվաճումները ու առկա խնդիրները, նանոգիտության ձեռքբերումները, զարգացման ուղղությունները ակնկալվող արդյունքները, նկարագրելու ժամանակակից քվանտային տեխնոլոգիաները դրանց հնարավոր կիրառությունները: Շրջանավարտները կկարողանան ներկայացնել արդի ֆիզիկայում օգտագործվող փորձարարական սարքերի աշխատանքի սկզբունքները օգտագործման հիմունքները:
Կարիերայի հնարավորությունները
«Նանոֆիզիկա առաջատար տեխնոլոգիաներ» մասնագիտությամբ շրջանավարտները կարող են հաջողությամբ աշխատել բուհերում, ակադեմիական գիտահետազոտական այլ ինստիտուտներում, բարձրտեխնոլոգիական արտադրություններում, էներգետիկայում, բնապահպանության, ինչպես նա տնտեսության այլ ոլորտներում: Հնարավոր աշխատավայրերն են ԵՊՀ ֆիզիկայի ինստիտուտի ամբիոնները գիտահետազոտական լաբորատորիաները, ԵՊՀ քիմիայի, կենսաբանության ֆակուլտետների ամբիոնները գիտահետազոտական լաբորատորիաները, ՀՀ ԳԱԱ ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտը, ՀՀ ԳԱԱ ռադիոֆիզիկայի էլեկտրոնիկայի ինստիտուտը, ՀՀ ԳԱԱ ֆիզիկայի կիրառական պրոբլեմների ինստիտուտը, Ա. Ի. Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիան (Երանի ֆիզիկայի ինստիտուտ), «CANDLE» սինքրոտրոնային հետազոտությունների ինստիտուտը, Հայաստանի ատոմային էլեկտրակայանը, «ՍԻՆՈՓՍԻՍ Արմենիա» ՓԲԸ-ն, Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը, Սոթքի ոսկու հարստացուցիչ գործարանը, Չարենցավանի հաստոցաշինական գործարանը, «ՄԻԿՄԵՏԱԼ» ՓԲԸ-ն այլն: