- Գլխավոր
- ԵՊՀ ֆակուլտետներ կրթական կենտրոններ
- Եվրոպական լեզուների հաղորդակցության ֆակուլտետ
- Ռոմանական բանասիրության ամբիոն
Ռոմանական բանասիրության ամբիոն
Ռոմանական բանասիրության ամբիոնը ձավորվել է ռոմանագերմանական ամբիոնի հիմքի վրա, որը ստեղծվել է 1991 թ․ անցել զարգացման արգասավոր ուղի: Ի սկզբանե ամբիոնն ապահովել է երեք օտար լեզուների՝ ֆրանսերենի, իսպաներենի իտալերենի դասավանդում, իսկ 2007 թվականից մագիստրատուրայում դասավանդվում է նա պորտուգալերեն: 2009 թ․ ստեղծվել է ֆրանսիական բանասիրության ամբիոնը, այդ ժամանակից ի վեր ռոմանական բանասիրության ամբիոնն ապահովում է միայն ռոմանական երեք լեզուների՝ իսպաներենի, իտալերենի, պորտուգալերենի դասավանդումը:
Ռոմանական բանասիրության ամբիոնի առաջին վարիչը եղել է ճանաչված ֆրանսիագետ, բանասիրության դոկտոր, երջանկահիշատակ պրոֆեսոր Արմանդ Նազարյանը, որին հաջորդել են անվանի այնպիսի մասնագետներ, ինչպիսիք են Ամալյա Մուրադյանը, Նվարդ Վարդանյանը, Զավեն Հարությունյանը Վահան Սարգսյանը: Նրանցից յուրաքանչյուրն իր արժանի ներդրումն ունի ամբիոնի կայացման գործում: 2011 թվականից ամբիոնը ղեկավարում է բ.գ.դ., պրոֆեսոր Հասմիկ Բաղդասարյանը:
Այսօր ամբիոնը գործունեություն է ծավալում մի քանի հիմնական ուղղություններով՝ ուսումնական, ուսումնամեթոդական, գիտական թարգմանական: Ամբիոնում կատարվում են գիտահետազոտական տարբեր աշխատանքներ, որոնք ներառում են գիտական հետաքրքրությունների լայն շրջանակ առնչվում են ռոմանական բանասիրության տարբեր հիմնահարցերի՝ իմաստաբանության, դարձվածաբանության, առածաբանության, գործաբանության, թարգմանաբանության, ոճագիտության, նշանագիտության, միջմշակութային հաղորդակցման տեսագործնական տարբեր խնդիրների այլն:
Վերջին տարիներին ամբիոնի դասախոսները զեկուցումներով հանդես են եկել հանրապետական ու միջազգային մի շարք գիտաժողովներում, հրատարակել են ուսումնամեթոդական մի շարք ձեռնարկներ, բուհական դասագրքեր, մենագրություններ, ուսումնաօժանդակ նյութեր, գիտամեթոդական հոդվածներ, որոնցից շատերը տպագրվել են բարձր ազդեցության գործակից ունեցող պարբերականներում: Ամբիոնի դասախոսների ջանքերով հայերեն են թարգմանվել իսպանական լատինամերիկյան գրականության մի շարք երկեր: Ամբիոնն ունի նշանակալի ձեռքբերումներ նա բառարանագրության ոլորտում:
Ռոմանական բանասիրության ամբիոնի մշտական ուշադրության կենտրոնում է կրթական ծրագրերի մշակման կատարելագործման հարցը՝ հաշվի առնելով աշխատաշուկայի արդի պահանջները: Ամբիոնի իրականացրած կրթական ծրագրերի գլխավոր նպատակներից է միջմշակութային հաղորդակցության ոլորտի այնպիսի մասնագետների պատրաստումը, որոնք օժտված կլինեն հասարակական-քաղաքական, իրավաբանական, դիվանագիտական գործարար հաղորդակցության իսպաներենի (իտալերենի) լեզվաոճական, ազգամշակութային գործաբանական առանձնահատկությունները վերլուծելու գործնականում կիրառելու, ինչպես նա գրավոր բանավոր թարգմանություններ կատարելու կարողություններով ու հմտություններով:
Ամբիոնն իրականացնում է «Անգլերեն լեզու, իսպաներեն լեզու հաղորդակցություն», «Անգլերեն լեզու, իտալերեն լեզու հաղորդակցություն» բակալավրիատական կրթական ծրագրերը։
Ռոմանական բանասիրության ամբիոնն ակտիվորեն համագործակցում է արտասահմանյան հեղինակավոր համալսարանների հետ (Մադրիդի Կոմպլուտենսե համալսարան, Գրանադայի, Վալյադոլիդի, Կադիսի, Վալենսիայի, Ալմերիայի, Կա Ֆոսկարիի, Պերուջայի, Բոլոնիայի, Հայդելբերգի այլն)՝ իրագործելով տարբեր ծրագրեր: Գրանադայի համալսարանի հետ համագործակցության շրջանակում ամբիոնին կից գործում է իսպաներեն լեզվի մշակույթի կենտրոն, որի կարոր նպատակներից է երկու համալսարանների միջ բազմաբնույթ գործունեության ծավալումը:
Իսպանագիտական ուսումնասիրությունների հայտնի կենտրոնի՝ Սերվանտեսի ինստիտուտի հետ ամբիոնը կազմակերպում է «Իսպաներենը որպես օտար լեզու» դիպլոմի (DELE) որակավորման միջազգային քննություններ, իսկ Սիենայի համալսարանի հետ՝ իտալերենի որակավորման քննություններ՝ ըստ «Լեզուների իմացության/իրազեկության համաեվրոպական համակարգի» չափանիշների:
Ամբիոնն ունի իտալերենի իսպաներենի ժամանակակից կաբինետներ, մասնագիտական հարուստ գրադարան, որը մշտապես համալրվում է նոր հրատարակություններով ապահովված է օտար լեզուների դասավանդման տեխնիկական արդի միջոցներով:
Ամբիոնում աշխատում է Իտալիայի ԱԳՆ-ից գործուղված դասախոս, որի դերն առանձնահատուկ կարորվում է ուսանողների բանավոր խոսքի հմտությունների զարգացման առումով: Ամբիոնը սերտորեն համագործակցում է նա Հայաստանում Իսպանիայի Թագավորության Հյուպատոսության, Իտալիայի Հանրապետության Արգենտինայի Հանրապետության դեսպանությունների հետ՝ իրագործելով բազմաբնույթ մշակութային միջոցառումներ:
Ամբիոնի գործունեության կարոր օղակներից են թարգմանության տեսական գործնական խնդիրների քննությունը, ինչպես նա «Ծաղիկ թարգմանությանց» մատենաշարի հրատարակումը, որոնց նպատակն է խրախուսել ուղղորդել ուսանողների թարգմանական կարողությունները: Ուսումնառության տարիներին ուսանողները հնարավորություն ունեն ոչ միայն ծանոթանալու թարգմանաբանության՝ որպես գիտության հիմնախնդիրներին ու հիմնական հասկացություններին, այլ նա նման մատենաշարի հրատարակմամբ գործնականում կիրառելու զարգացնելու իրենց թարգմանական հմտություններն ու կարողությունները:
Աշխատակիցներ
Ամբիոնի վարիչ (պրոֆեսոր)
Դոցենտ
Դոցենտ
Դոցենտ
Դոցենտ
Դոցենտ
Ասիստենտ
Ասիստենտ
Դասախոս
Դասախոս
Դասախոս
Դասախոս
Դասախոս
Դասախոս
Դասախոս
Դասախոս
Դասախոս
Դասախոս
Դասախոս
Դասախոս