Ս․թĤ&Բ;մարտի 21-ին ՀՀ-ում ւրուգվայի Արևելյան Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Էդուարդո Աուգուստո Ռոզենբրոկ Բիդարտն&Բ;այցելեց Եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետ և հանդիպեց Ռոմանական բանասիրության ամբիոնի իսպանական բաժնի ուսանողների հետ:
ղջույնի խոսքում Ռոմանական բանասիրության ամբիոնի վարիչ Հասմիկ Բաղդասարյանն առանձնահատուկ կարևորեց դեսպանի այցը երկու հաստատությունների կրթագիտական և մշակութային կապերի ու համագործակցության զարգացման, ինչպես նաև իսպաներենի&Բ;դասավանդման խթանման գործում:
Այս համագործակցության շրջանակում իսպանական բաժնի ուսանողները հնարավորություն են ունեցել իրենց մասնագիտական պրակտիկան ս․&Բ;թ․&Բ;փետրվարի 5-ից մինչև մարտի 15-ը անցկացնելու&Բ;ւրուգվայի դեսպանատանը, հարստացրել հասարակական-քաղաքական ոլորտում իսպաներենի գործածության իրենց&Բ;գիտելիքները, քննավերլուծական ունակությունները, ինչպես նաև միջմշակութային ու հաղորդակցական-ճանաչողական իմացությունները:
Հանդիպման&Բ;ժամանակ&Բ;ուսանողները ներկայացրին պրակտիկայի ընթացքում դեսպանատանը կատարած ուսումնասիրությունները, որոնք վերաբերում են տարածաշրջանի աշխարհաքաղաքական իրավիճակին և նոր զարգացումներին:
Հանդիպման ավարտին դեսպանը դրվատանքի խոսքեր ուղղեց մասնագիտական պրակտիկան դեսպանատանը անցկացրած ուսանողներին՝ կատարված գիտահետազոտական աշխատանքների և իսպաներենի գերազանց գիտելիքների համար: Նա նշեց, որ մասնագիտական պրակտիկայի վեց շաբաթների ընթացքում ուսանողներն առանձնահատուկ «գույն» հաղորդեցին դեսպանատանը: Նա նաև երախտագիտություն հայտնեց Եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետի դեկան Գևորգ Բարսեղյանին,&Բ;Ռոմանական բանասիրության ամբիոնի վարիչ Հասմիկ Բաղդասարյանին՝ իսպաներենի դասավանդումը ֆակուլտետում բարձր մակարդակով կազմակերպելու համար։ Միջոցառման վերջում դեսպանը վկայականներ հանձնեց դեսպանատանը մասնագիտական պրակտիկա անցած ուսանողներին՝&Բ;հույս հայտնելով, որ համագործակցության շրջանակում ապագայում կիրագործվեն&Բ;նորանոր ծրագրեր: