Թարգմանչական գործ՝ անգլերեն հայերեն
Բակալավրի կրթական ծրագիր
Ծրագրի մասին
Ընդունելության պահանջները
«Թարգմանչական գործ՝ անգլերեն հայերեն» բակալավրի կրթական ծրագրի ընդունելությունն իրականացվում է ըստ «ՀՀ պետական ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատություններ ընդունելության (ըստ բակալավրի կրթական ծրագրի) կարգի» (ՀՀ Կառավարության 2012 թ. ապրիլի 26-ի N 597–Ն որոշում)։
Դիմորդը ընդունելության քննություններ է հանձնում «Հայոց լեզու գրականություն» (գրավոր) «Անգլերեն» (գրավոր) առարկաներից։
Ծրագրի նպատակը
«Թարգմանչական գործ՝ անգլերեն հայերեն» բակալավրիատական կրթական ծրագրի նպատակն է զարգացնել ուսանողների մասնագիտական հմտությունները` տրամադրելով խոր գիտելիքներ թարգմանաբանության ոլորտի վերաբերյալ, սովորողներին տալ տեսական գործնական գիտելիքներ՝ թարգմանաբանության ժամանակակից մեթոդները, հիմնախնդիրները հասկանալու, մեկնաբանելու վերլուծելու համար, սովորեցնել մասնագիտական տարբեր բնագավառներում թարգմանական գործունեություն ծավալելու որակյալ թարգմանություն կատարելու գործնական հմտություններ:
Առավելությունները
րակյալ թարգմանիչների պահանջարկը հանրապետությունում մեծ է, աշխատանքի տեղավորման հնարավորությունները նույնպես բազմազան են: Սույն ծրագրի ավարտին ուսանողը կունենա ամբողջական խոր գիտելիքներ թարգմանաբանության ոլորտում, ունակ կլինի կատարելու գրավոր բանավոր թարգմանություններ մասնագիտական տարբեր ոլորտներում, ինչը զգալիորեն կխթանի մրցունակությունն աշխատաշուկայում:
Կարիերայի հնարավորությունները
Սույն մասնագիտությամբ շրջանավարտները կարող են աշխատատեղեր զբաղեցնել հետյալ հաստատություններում կազմակերպություններում՝ տարբեր նախարարությունների արտաքին կապերի բաժիններ, մասնագիտական տարբեր ոլորտներին (իրավական, տնտեսական, քաղաքական այլն) առնչվող միջազգային կազմակերպություններ միջպետական համատեղ ձեռնարկություններ, նոտարական գրասենյակներ, դատարաններ, բանկեր, տուրիստական գործակալություններ այլ կազմակերպություններ, ինչպես նա պետական մի շարք այլ հաստատություններ մասնավոր ձեռնարկություններ։