Անգլերեն լեզու, ֆրանսերեն լեզու հաղորդակցություն
Բակալավրի կրթական ծրագիր
Ծրագրի մասին
Ընդունելության պահանջները
«Անգլերեն լեզու, ֆրանսերեն լեզու հաղորդակցություն» ծրագրին կարող են դիմել միջնակարգ, նախնական կամ միջին մասնագիտական կրթության վկայական ունեցող դիմորդները: Դիմորդը հանձնում է ընդունելության քննություն «Օտար լեզու» («Ֆրանսերեն» կամ «Անգլերեն» (գրավոր)) «Հայոց լեզու գրականություն» (գրավոր) առարկաներից:
Ծրագրի նպատակը
Կրթական ծրագրի նպատակն է զարգացնել ուսանողների հաղորդակցական հմտությունները, տեսությունը պրակտիկան համադրելու գնահատելու ունակությունը, պատրաստել գործնական հաղորդակցության ոլորտի բարձրակարգ մրցունակ մասնագետներ, որոնք ազատ կտիրապետեն ֆրանսերենին, ինչպես նա տվյալ լեզվով գործնական, միջմշակութային միջանձնային հաղորդակցման մշակույթին, զարգացնել ուսանողների ֆրանսիալեզու հաղորդակցության իրազեկությունն իր բոլոր բաղադրիչներով՝ խոսքային, լեզվամշակութային, ճանաչողական այլն, տրամադրել տեսական գիտելիքներ գործնական հմտություններ՝ հաշվի առնելով լեզվի ուսուցման ժամանակակից մեթոդները:
Առավելությունները
Առաջարկվող ծրագիրը մշակվել է արդի աշխատաշուկայի պահանջներին համապատասխան: Առարկայացանկն ընտրվել է գործաբանական տեսանկյունից՝ կարորելով ուսումնառության արդյունքում ստացած գիտելիքները գործնականում կիրառելու հնարավորությունը: Ծրագրային կողմնորոշիչներ են ծառայել նա արտասահմանյան հետյալ համալսարանների համապատասխան մագիստրոսական ծրագրերի մոդելները՝ Պոլ Վալերի ̸ոնպելիե 3 համալսարան («Արվեստ», «Գրականություն», «Լեզու»), Էքս ան Պրովանսի համալսարան («̸իջմշակութային հաղորդակցություն. լեզու, գրականություն, արվեստ»), Լիլի համալսարան («Կիրառական լեզուներ»), Ֆրանշ Կոնտե համալսարան («Կիրառական լեզվաբանություն»):
ւսումնառությանն օժանդակում են նա Ֆրանկոֆոնիայի համալսարանական կազմակերպությունը (AUF), Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունը (OIF), «Էրազմուս+» ծրագիրը այլ ծրագրեր, որոնք նպաստում են դասախոսների ուսանողների շարժունությանը:
Կարիերայի հնարավորությունները
Շրջանավարտները երկու եվրոպական լեզուներով հաղորդակցվելու ժամանակակից հմտությունների համապատասխան ռազմավարության կիրառման շնորհիվ կկարողանան դիմակայել շուկայական մրցակցությանը իրենց տեղն ապահովել ժամանակակից աշխատաշուկայում: Կարորվում խրախուսվում են նա քննադատական վերլուծական հմտությունները, որոնք անհրաժեշտ նախապայմաններ են հետագա աշխատանքային գործունեության համար: Շրջանավարտները հնարավորություն ունեն աշխատելու մասնագիտական ուղղվածություն ունեցող տարբեր հաստատություններում ձեռնարկություններում, հանրապետական միջազգային տարբեր կազմակերպություններում, ինչպես օրինակ՝ ̸ԱԿ, Ֆրանսիական դեսպանություն, Ալիանս Ֆրանսեզ այլն: