Վարչագործարարական թարգմանություն
Մագիստրոսական ծրագիր
Ծրագրի մասին
Ընդունելության պահանջները
Ընդունելության քննությունն անցկացվում է բանավոր:
Հարցաշարը՝ «Ընդունելություն» բաժնում:
Ծրագրի նպատակը
Սույն մասնագիտացմամբ մագիստրոսական ծրագրի նպատակն է պատրաստել որակյալ թարգմանիչներ վարչագործարարական փաստաթղթերի թարգմանության բնագավառում՝ բարձրացնելով ԵՊՀ ՀՀ այլ բուհերի օտար լեզուների ֆակուլտետների մասնավորապես թարգմանչական բաժնի շրջանավարտների մասնագիտական իրազեկությունը, ինչպես նա ձավորել պրոֆեսիոնալ թարգմանական գործունեություն իրականացնելու հմտություններ վարչագործարարական փաստաթղթերին առնչվող տարբեր ոլորտներում։
Առավելությունները
Ներկայում վարչագործարարական փաստաթղթերի թարգմանության պահանջարկը առանձնապես մեծ է միջազգային բիզնես, տարատեսակ միջպետական իրավական գործընթացներ վարույթներ, նոտարական գործ այլ ոլորտներում, որոնց բոլորին էլ հատուկ է համապատասխան պաշտոնական փաստաթղթավորում։
«Վարչագործարարական թարգմանություն» մագիստրոսական կրթական ծրագիրն իր տեսակով եզակի է Հայաստանի Հանրապետության բուհական համակարգում, քանի որ համանման միջգիտակարգային բնույթի կրթական ծրագիր չի իրականացվում ՀՀ որէ այլ բարձրագույն կրթական հաստատությունում։ Այն աչքի է ընկնում առարկայական ծրագրերի խորությամբ բազմաբովանդակությամբ՝ համադրելով մի շարք մասնագիտական ոլորտների (իրավաբանական, տնտեսագիտական, քաղաքագիտական) դասավանդում՝ ուսանողների մոտ տվյալ բնագավառներում թարգմանչական հմտություններ զարգացնելու նպատակով: Սույն կրթական ծրագրի շրջանակում ուսուցանվող առարկայացանկը, ի թիվս թարգմանական գիտելիքներ հմտություններ ձավորող դասընթացների, ընդգրկում է նա վերոնշյալ հարակից մասնագիտական ոլորտների հիմնարար դասընթացներ, որոնց դասավանդումն իրականացվելու է անգլերեն՝ ոլորտային առաջատար մասնագետների կողմից։
Կարիերայի հնարավորությունները
«Վարչագործարարական թարգմանություն» մագիստրոսական ծրագրի շրջանավարտների աշխատանքի տեղավորման հնարավորությունները բազմազան են, քանի որ ծրագրի ավարտին ուսանողը կունենա ամբողջական խոր գիտելիքներ վարչագործարարական թարգմանության ոլորտում ունակ կլինի կատարելու գրավոր բանավոր թարգմանություններ իրավաբանական, տնտեսագիտական մասնագիտական այլ բնագավառներում, ինչպես նա իրականացնել բարձրակարգ թարգմանական հմտություններ պահանջող տարբեր գործառույթներ, ինչը կապահովի բարձր մրցունակություն աշխատաշուկայում: Սույն մասնագիտությամբ շրջանավարտները կարող են աշխատել տարբեր նախարարությունների արտաքին կապերի բաժիններում, տարբեր մասնագիտական ոլորտներին (իրավական, տնտեսական, քաղաքական այլն) առնչվող միջազգային կազմակերպություններում միջպետական համատեղ ձեռնարկություններում, նոտարական գրասենյակներում, դատարաններում, բանկերում ֆինանսական այլ կազմակերպություններում, ինչպես նա մի շարք պետական հաստատություններում մասնավոր ձեռնարկություններում։
Կրթական ծրագրի շրջանակում նախատեսվում է պրակտիկա հետյալ հաստատություններում՝ ՀՀ արտաքին գործերի նախարարություն, ՀՀ ԿԳ̸Ս նախարարություն, ՀՀ ֆինանսների էկոնոմիկայի նախարարություններ, ՀՀ արդարադատության նախարարությանը կից թարգմանչական բյուրո, տեղեկատվական բարձր տեխնոլոգիաների բնագավառի կազմակերպություններ, ̸ԱԿ-ի հայաստանյան գրասենյակ, ՀՀ անվտանգության խորհուրդ պետական այլ գերատեսչություններ: