Անգլերեն, ֆրանսերեն և հաղորդակցություն
Բակալավրի կրթական ծրագիր
Ծրագրի մասին
Ընդունելության&²Բú²õ±è;պահանջները
Ծրագրին դիմելու հնարավորություն ունեն միջնակարգ, նախնական կամ միջին մասնագիտական կրթության վկայական ունեցող դիմորդները։ Ընդունելությունը կատարվում է՝ համաձայն ՀՀ Կառավարության կողմից հաստատված «Հայաստանի Հանրապետության պետական և ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների ընդունելության (ըստ բակալավրի կրթական ծրագրի) կարգի», (ՀՀ Կառավարության որոշում (26 ապրիլի 2012 թ․ N597- Ն))։
Դիմորդը հանձնում է ընդունելության հետևյալ քննությունները՝ հայոց լեզու և գրականություն (գրավոր), անգլերեն (գրավոր) կամ ֆրանսերեն (գրավոր):
Ծրագրի&²Բú²õ±è;նպատակը
Ծրագրի նպատակն է պատրաստել գործնական հաղորդակցության ոլորտի բարձրակարգ և մրցունակ մասնագետներ, որոնք ազատ կտիրապետեն ֆրանսերենին, տվյալ լեզվով գործնական, միջմշակութային և միջանձնային հաղորդակցման մշակույթին, զարգացնել ուսանողների ֆրանսերեն և անգլերեն հաղորդակցության իրազեկությունը իր բոլոր բաղադրիչներով՝ խոսքային, թարգմանչական, լեզվամշակութային, ճանաչողական և այլն, պատրաստել մասնագետներ, որոնք կկարողանան աշխատել որպես թարգմանիչ (գրավոր և բանավոր), մանկավարժ, էքսկուրսավար և հարակից այլ մասնագիտություններով։
Առավելությունները
Առաջարկվող ծրագիրը մշակվել է արդի աշխատաշուկայի պահանջներին համապատասխան: Առարկայացանկն ընտրվել է գործաբանական տեսանկյունից՝ կարևորելով ուսումնառության արդյունքում ստացած գիտելիքները գործնականում կիրառելու հնարավորությունը: Ծրագրային կողմնորոշիչներ են ծառայել նաև արտասահմանյան հետևյալ համալսարանների համապատասխան մագիստրոսական ծրագրերի մոդելները՝ Պոլ Վալերի Մոնպելիե 3 համալսարան («Արվեստ», «Գրականություն», «Լեզու»), Էքս ան Պրովանսի համալսարան («̸իջմշակութային հաղորդակցություն. լեզու, գրականություն, արվեստ»),&²Բú²õ±è;Լիլի համալսարան («Կիրառական լեզուներ»),&²Բú²õ±è;Ֆրանշ Կոնտե համալսարան («Կիրառական լեզվաբանություն»):&²Բú²õ±è;
Ուսումնառությանն օժանդակում են նաև Ֆրանկոֆոնիայի համալսարանական կազմակերպությունը (AUF), Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունը (OIF), «Էրազմուս+» ծրագիրը և այլ ծրագրեր, որոնք նպաստում են դասախոսների և ուսանողների շարժունությանը։
Կարիերայի&²Բú²õ±è;հնարավորությունները
Շրջանավարտները երկու եվրոպական լեզուներով հաղորդակցվելու ժամանակակից հմտությունների և համապատասխան ռազմավարության կիրառման շնորհիվ կկարողանան դիմակայել շուկայական մրցակցությանը և իրենց տեղն ապահովել ժամանակակից աշխատաշուկայում: Շրջանավարտները կարող են աշխատել մասնագիտական ուղղվածություն ունեցող տարբեր հաստատություններում (ՀՀ-ում դիվանագիտական ներկայացուցչություններ, տուրիստական գործակալություններ, թարգմանչական գրասենյակներ, կրթական հաստատություններ, ՀՀ&²Բú²õ±è;արտաքին գործերի նախարարություն, «Մատենադարան» Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ, թանգարաններ, մշակութային միություններ, հրատարակչություններ (օր.՝ «Զանգակ», «Անտարես»), դասավանդել «Ֆրանսերեն» կամ «Անգլերեն» առարկան (ըստ ընտրության) հանրակրթական դպրոցներում և տարբեր կրթական հաստատություններում):