Ս․թ․ մարտի 22-ին Ãý 23-ին ԵՊՀ աշխարհագրության Ãý երկրաբանության ֆակուլտետի ֆիզիկական աշխարհագրության Ãý ջրաօդերÃýութաբանության ամբիոնի նախաձեռնությամբ անցկացվեց «ՀիդրոօդերÃýութաբանության&²Բú²õ±è;Ãý շրջակա միջավայրի մոնիթորինգի արդի հիմնախնդիրները Հայաստանի&²Բú²õ±è;Հանրապետությունում» խորագրով հանրապետական գիտաժողովը՝ նվիրված Անտառագետի, Ջրաբանի Ãý ՕդերÃýութաբանի մասնագիտական օրերին։
Յուրաքանչյուր տարի՝ սկսած 1961 թվականից, Համաշխարհային օդերÃýութաբանական կազմակերպության (ՀՕԿ) անդամ 188 երկրներում մարտի 23-ը նշվում է որպես ՕդերÃýութաբանության համաշխարհային օր, ինչը պայմանավորված է 1950 թ․ այդ օրը Համաշխարհային օդերÃýութաբանական կազմակերպության (ՀՕԿ) կոնվենցիայի գործողության մեջ մտնելու հետ։ Հայաստանի Հանրապետությունում մարտի 23-ը նշվում է որպես ՕդերÃýութաբանի մասնագիտական օր ՀՀ Կառավարության 2004 թ․ հունիսի 3-ի թիվ 936-Ն որոշմամբ։
Մարտի 22-ին՝ սկսած 1993-ից, աշխարհի շատ երկրներ ամեն տարի նշում են Ջրի համաշխարհային օրը։ Այդ օրը սահմանվել է Միավորված ազգերի կազմակերպության (ՄԱԿ) Գլխավոր ասամբլեայի 1992 թվականի դեկտեմբերի 22-ի որոշմամբ։ Մարտի 22-ը մեր երկրում նշվում է որպես ջրաբանի օր ՀՀ Կառավարության 2022 թվականի հունվարի 27-ի №86-Ն որոշմամբ:
1993 թ. ի վեր Ջրի համաշխարհային օրը եղել է ՄԱԿ-ի կարÃýորագույն տոներից մեկը՝ նվիրված քաղցրահամ ջրի էական դերի ընդգծմանը Ãý քաղցրահամ ջրային ռեսուրսների կայուն կառավարմանը: Ամեն տարի միջոցառման շրջանակում անդրադարձ է կատարվում ջրի համաշխարհային մարտահրավերներին Ãý հնարավորություններին:
Յուրաքանչյուր տարի «ՄԱԿ-ՋՈՒՐ»-ը Ãý Համաշխարհային օդերÃýութաբանական կազմակերպությունն առանձնացնում են տվյալ տարվա թեմաները։ Ընդ որում, մշտապես ուշադրության կենտրոնում են պահվում հրատապ լուծման անհրաժեշտություն ունեցող խնդիրները։ 2024 թ․ Ջրի համաշխարհային օրվա թեման է «Ջուրը հանուն խաղաղության», որն ընդգծում է ջրային ռեսուրսների կառավարման կարÃýոր նշանակությունը՝ խթանելու խաղաղությունը, կանխելու հակամարտությունները Ãý աջակցելու կայուն զարգացմանը:
Կլիմայի փոփոխությունը իրական Ãý անհերքելի սպառնալիք է մեր ամբողջ քաղաքակրթության համար (2023 թ. օդի ջերմաստիճանը 1,4°C-ով բարձր է եղել 1850-1900 թթ․ միջինից՝ դարձնելով այն 174 տարվա ընթացքում գրանցված ամենաշոգ տարին)։ ՀետÃýանքներն արդեն տեսանելի են Ãý աղետալի կլինեն, եթե մենք հիմա չգործենք։ Այդ կապակցությամբ 2024 թ․ ՕդերÃýութաբանության համաշխարհային օրվա թեմա է ընտրվել «Կլիմայի փոփոխության դեմ պայքարն առաջնագծում»։
Գիտաժողովին մասնակցում էին ԵրÃýանի պետական համալսարանի, ՀՀ ՇՄՆ «ՀիդրոօդերÃýութաբանության Ãý մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի, «Զվարթնոց» ավիաօդերÃýութաբանական կենտրոն ՓԲԸ-ի, ՀՀ շրջակա միջավայրի նախարարության «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ-ի, ՀՀ շրջակա միջավայրի նախարարության «Կլիմայական քաղաքականության վարչության», ՀՀ ԳԱԱ երկրաբանական գիտությունների ինստիտուտի, «Էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի, ՀՀ ԳԱԱ կենդանաբանության Ãý հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի, Հայաստանի պետական մանկավարժական համալսարանի, ԱՄՆ ՄԶԳ «Ջրային ռեսուրսների կառավարման բարելավում» ծրագրի, Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ/ ԳՄՀԸ), Ֆրանսիայի գյուղատնտեսության, սննդի Ãý շրջակա միջավայրի ազգային գիտահետազոտական ինստիտուտի, «Լիդիան Արմենիա» ընկերության բնապահպանության բաժնի մասնագետները։
Գիտաժողովին մասնակցում էին ավելի քան 75 մասնագետներ։ Ակտիվ մասնակցություն ցուցաբերեցին հատկապես «ՀիդրոօդերÃýութաբանության Ãý մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի աշխատակիցները, որոնք հանդես եկան բազմաթիվ հետաքրքիր զեկուցումներով՝ ներկայացնելով ՀՀ օդերÃýութաբանական մոնիթորինգի համակարգը, երաշտային պայմանների գնահատումը Հայաստանում՝ օգտագործելով արբանյակային դիտարկումները Ãý օդերÃýութաբանական կայանների տվյալները, կլիմայական Ãý մոդելային տվյալների մշակումը Ãý վիճակագրական վերլուծությունները, եղանակի կանխատեսումը Հայաստանում, եղանակի կանխատեսումների Ãý օդերÃýութաբանական դիտարկումների Ճապոնիայի փորձը, ՀՀ հյուսիսային ջրավազանային կառավարման տարածքում հիդրոկենսաբանական ցուցանիշներով գետերի էկոլոգիական վիճակի գնահատումը Ãý այլ թեմաներ։
Հետաքրքիր զեկուցումներով հանդես եկան նաÃý ֆիզիկական աշխարհագրության Ãý ջրաօդերութաբանության ամբիոնի ուսանողները, ինչը փաստում է ֆակուլտետի կարÃýոր ձեռքբերումներից մեկի մասին, ինչպես նաÃý այն հանգամանքը, որ ուսանողներն իրենց ստացած տեսական գիտելիքները կարողում են կիրառել գործնականում Ãý ստանալ նշանակալի արդյունքներ։
Երկօրյա գիտաժողովի վերջում քննարկվեց գիտաժողովի ընթացքը, վեր հանվեցին դրական Ãý բացասական կողմերը, եղան առաջարկներ։ Առաջարկվեց Ãý կարÃýորվեց նմանատիպ գիտաժողովների, այդ թվում՝ միջազգային գիտաժողովների անցկացումը Ãý շարունակականությունը։
Նշենք, որ ԵՊՀ աշխարհագրության Ãý երկրաբանության ֆակուլտետի Ãý «ՀիդրոօդերÃýութաբանության Ãý մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի միջÃý կնքվել է համագործակցության հուշագիր։