ԵՊՀ աշխարհագրության Ãý երկրաբանության ֆակուլտետի Ãý կանադական «Ֆրեմոնտ Գոլդ ԷլԹիԴի» ընկերության հիմնած «Հայասա ռեսոուրսիս քորփ» ՍՊԸ&²Բú²õ±è;համագործակցության շրջանակում ֆակուլտետ այցելեցին ընկերության ներկայացուցիչները։
Հյուրերին ողջունեց Ãý արդյունավետ համագործակցություն մաղթեց ԵՊՀ աշխարհագրության Ãý երկրաբանության ֆակուլտետի դեկան Սարգիս Քելյանը:
«Ֆրեմոնտ Գոլդ ԷլԹիԴի» ընկերության խորհրդի անդամ, երկրաքիմիկ, կանադական Օնտարիոյի համալսարանի դասախոս, երկրաբանական գիտությունների թեկնածու Լուիս Արտեագանը հանդես եկավ դասախոսությամբ, ինչից հետո մասնագիտական քննարկում ծավալվեց ֆակուլտետի&²Բú²õ±è;դասախոսների Ãý բանախոսի միջÃý:
Տորոնտոյի ֆոնդային բորսայում ցուցակագրված կանադական «Ֆրեմոնտ Գոլդ ԷլԹիԴի» ընկերության նախագահ Ãý գործադիր տնօրեն Դեննիս Մուրը, կարÃýորելով այցելությունը ԵՊՀ, նշեց. «ԵրÃýանի պետական համալսարանի հետ համագործակցությունը մեր ընկերության համար կարÃýոր նշանակություն ունի, քանի որ մենք շարունակելու ենք գործակցային նոր կապեր հաստատել պետական կրթական հաստատությունների, տեղական ինքնակառավարման մարմինների Ãý հասարակական կազմակերպությունների հետ»։
«Հայասա ռեսոուրսիս քորփ» ընկերության գլխավոր տնօրեն Հովհաննես Կարապետյանը&²Բú²õ±è;հույս հայտնեց, որ այս համագործակցությունը շարունակական կլինի, որի շրջանակում կիրագործվեն երկուստեք արդյունավետ ծրագրեր:
Կանադական «Ռոյալթի քորպ» ընկերության տնօրեն, երկրաբանական գիտությունների թեկնածու Էրիկ Ջենսենը հավելեց, որ շատ կարÃýոր է համագործակցությունը երկրաբանական ուսումնասիրություններ կատարող ընկերությունների Ãý մասնագիտական կրթական հաստատությունների միջÃý:
Նշենք, որ ԵՊՀ աշխարհագրության Ãý երկրաբանության ֆակուլտետի Ãý «Հայասա ռեսոուրսիս քորփ» ընկերության համագործակցության շրջանակում «Երկրաբանություն» կրթական ծրագրի երկու ուսանողներ Լուիս Արտեագանի Ãý աշխատանքային խմբի հետ մասնակցել են Լոռու մարզում կատարվող&²Բú²õ±è;երկրաբանական ուսումնասիրություններին:
Հանդիպման ավարտին հյուրերը շրջեցին ԵՊՀ աշխարհագրության Ãý երկրաբանության ֆակուլտետում, այցելեցին մասնագիտական լսարաններ Ãý լաբորատորիաներ: