- Գլխավոր
- ԵՊՀ ֆակուլտետներ Ãý կրթական կենտրոններ
- Պատմության ֆակուլտետ
- Համաշխարհային պատմության ամբիոն
Համաշխարհային պատմության ամբիոն
ԵՊՀ պատմության ֆակուլտետի ընդհանուր պատմության ամբիոնի (1930-1931 ուստարի) առաջին վարիչը եղել է ընդհանուր պատմության նորագույն շրջանի մասնագետ, պրոֆեսոր Կարո Ղազարյանը։ 1938 թ. ամբիոնը բաժանվել է երկու մասի. ստեղծվել են հին աշխարհի պատմության Ãý ընդհանուր պատմության ամբիոնները։ 1952 թ. այս երկու ամբիոնների միավորումով կազմավորվել է ընդհանուր պատմության ամբիոնը՝ Ա. Հովհաննիսյանի ղեկավարությամբ։ 1998 թվականից ամբիոնի վարիչ է պրոֆեսոր Ալբերտ Ստեփանյանը։
2005 թ. ամբիոնը վերանվանվել է համաշխարհային պատմության ամբիոն: Ուսումնամեթոդական ընդգրկմամբ այն ներկայացնում է համաշխարհային պատմությունը` սկսած հին արÃýելյան քաղաքակրթություններից մինչÃý մեր օրերը: Ամբիոնում դասավանդվում են Հին աշխարհի, միջնադարի Ãý նոր ու նորագույն պատմության տարբեր հիմնահարցերի վերաբերող դասընթացներ, որոնց ծրագրերը մշակվել են բուհական մանկավարժության արդի սկզբունքներով: Ամբիոնի դասախոսները մասնակցում են բուհական Ãý հանրակրթական դասագրքերի ստեղծման աշխատանքներին:
Ամբիոնի հետ համատեղ կազմակերպվել են թե՛ հանրապետական, թե՛ միջազգային գիտաժողովներ՝ «Անհատը պատմության հոլովույթում 1, 2», «Ազատությունների մեծ խարտիա-800», «ԱՄՆ անկախության հռչակագիր-240» Ãý այլն:
Տարիներ ի վեր ամբիոնը գիտահետազոտական աշխատանքներ է կատարում մի քանի հիմնական ուղղություններով, որոնց թվում՝
- մինչարդյունաբերական, արդյունաբերական Ãý հետարդյունաբերական քաղաքակրթությունների հիմնահարցեր,
- Հայաստանը ԱրÃýելք-ԱրÃýմուտք քաղաքակրթական առնչությունների սահմանագծին,
- համաշխարհայնացումը հայոց պատմության համատեքստում,
- պատմագիտական միտք Ãý հանրութային կյանք Ãý այլն:
Ավելի քան 60 տարիների ընթացքում ամբիոնի պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչները հրատարակել են 30-ից ավելի մենագրություններ Ãý ավելի քան 600 գիտական&²Բú²õ±è;հոդվածներ ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում:
Ամբիոնի աշխատակիցների ջանքերով հրատարակվում են արդի պատմագիտության Ãý հումանիտար մտքի հիմնարար խնդիրներին նվիրված գիտական աշխատությունների ժողովածուներ` «Պատմություն Ãý կրթություն», «Ինքնության հարցեր 1-2», «Պատմության հարցեր 1-5», «Անհատը պատմության հոլովույթում 1, 2»: Ճանաչված գիտնականների կողքին իրենց տեղն են գտել նաÃý լավագույն ուսանողները:
Միջազգային կապեր Ãý համագործակցություն:
Ամբիոնի դասախոսները՝ որպես հրավիրյալ դասախոսներ, պարբերաբար դասախոսություններ են կարդում Եվրոպայի Ãý Ամերիկայի տարբեր համալսարաններում (Միչիգան, Բոստոն, Հարվարդ, Կրակով Ãý այլն): Բացի տեղական հաստատություններից` ամբիոնի աշխատակիցները վերապատրաստվել են նաÃý Թեսալոնիկի, Բոստոնի, Մոսկվայի, Սանկտ Պետերբուրգի, Տոմսկի, Նովգորոդի համալսարաններում։
Բացի ուսումնական ծրագրով անցկացվող դասընթացներից՝ մագիստրատուրայի Ãý բակալավրիատի ուսանողների համար կազմակերպվել են դասախոսություններ՝ արտասահմանյան գիտնականների մասնակցությամբ (պրոֆեսոր Թ. Բրաուն, պրոֆեսոր Ջ. Ռասսել, պրոֆեսոր Ժ. Լիպարիտյան, Պ. Լ. Զեքիյան, պրոֆեսոր Թ. Հոֆֆման, պրոֆեսոր Ջուստո ÁÂրաինա Ãý այլք)։
Աշխատակիցներ
Ամբիոնի վարիչ (պրոֆեսոր)
Պրոֆեսոր
Դոցենտ
Դոցենտ
Դոցենտ
Դոցենտ
Դասախոս
Դասախոս