ԵՊՀ պատմության ֆակուլտետում Ճապոնիայի Մետրոպոլիտան համալսարանի (Օսակա) ԵՊՀ հայոց պատմության ամբիոնի ասպիրանտ ̸ասայուկի Իշիմոտոն հանդես եկավ «Հայ մամուլը Ռուսական կայսրության քաղաքականությունը Հայոց եկեղեցու հանդեպ» թեմայով դասախոսությամբ։
Հայոց պատմության ամբիոնի ասպիրանտի հետազոտությունների տիրույթում են 19-րդ դարում Ռուսական կայսրության Հայոց եկեղեցու բարդ փոխհարաբերություների հիմնահարցը։ ̸ասայուկի Իշիմոտոն ուսումնասիրել է խնդրի վերաբերյալ հայկական մամուլի նյութերը։
Բանախոսի ուշադրության կենտրոնում են հատկապես «Մշակ» թերթի հրապարակումները։ ̸ասայուկի Իշիմոտոն ներկայացրեց, թե թերթը ինչպես է արձագանքել Ռուսական կայսրության՝ հայկական կրոնական գործերին միջամտելու կրոնական համայնքները կայսերական համակարգին ձուլելու փորձերին:
̸ասայուկի Իշիմոտոն անդրադարձավ նա Ռուսական կայսրության «Մշակ»-ի փոխհարաբերությունների հարցին։ Մասնավորապես ընդգծեց առանձին խմբագիրների դերակատարությունը կայսրության հետ «Մշակ»-ի հարաբերությունների ձավորման գործում։
ԵՊՀ հայոց պատմության ամբիոնի ասպիրանտը նշեց, որ Ռուսական կայսրության կառավարական որոշումները պաշտոնական գրությունները որոշակի պատկերացում են տալիս կայսրությունում մամուլի գրաքննության կանոնակարգման վերաբերյալ։ ̸ասայուկի Իշիմոտոն պարզաբանեց, թե ինչպես է գրաքննության վերահսկողության քաղաքականությունն ազդել հայկական մամուլի հրապարակումների վրա՝ ազատորեն քննարկելու Հայոց եկեղեցու Ռուսական կայսրության փոխհարաբերությունները։
Բանախոսն ընդգծեց, որ հայ մամուլում հետաքրքիր արժեքավոր հրապարակումներ կան 19-րդ դարի երկրորդ կեսին տարածաշրջանի քաղաքական իրավիճակով պայմանավորված Հայոց եկեղեցու նկատմամբ ռուսական քաղաքականության փոփոխությունների վերաբերյալ։
Հավելենք, որ Հայոց պատմության ամբիոնի ասպիրանտը թեմայի շրջանակում ուսումնասիրել է ինչպես Հայաստանի ազգային արխիվի, այնպես էլ Ռուսաստանի պետական պատմական արխիվի նյութերը դասախոսության ժամանակ ներկայացրեց նա այդ հետազոտությունների արդյունքները։
Դասախոսությանը ներկա էին&Բ;ԵՊՀ պատմության ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներ, ուսանողներ թեմայով հետաքրքրված այլ անձինք։