Ս.թ. նոյեմբերի 20-ին ԵՊՀ պատմության ֆակուլտետում կայացավ&²Բú²õ±è;ակադեմիկոս Հակոբ Մանանդյանին նվիրված միջոցառում, որի շրջանակում ամփոփվեց անվանի ակադեմիկոսի կենսագրական նյութի մրցույթը և ներկայացվեցին հետազոտության արդյունքները։
ԴեռÃýս&²Բú²õ±è;նախորդ&²Բú²õ±è;տարի&²Բú²õ±è;Պատմության&²Բú²õ±è;ֆակուլտետի&²Բú²õ±è;Ãý&²Բú²õ±è;Հ.&²Բú²õ±è;̸անանդյանի&²Բú²õ±è;ծոռան՝&²Բú²õ±è;Էլեոնորա&²Բú²õ±è;̸անանդյանի համատեղ նախաձեռնությամբ հայտարարվել էր Հ. Մանանդյանին նվիրված կենսագրական նյութի մրցույթ՝ նպատակ ունենալով ստեղծելու ակադեմիկոսի կյանքն ու գործունեությունը համակարգված ներկայացնող հոդված։ Այն թարգմանվելու է երկու լեզուներով և տեղադրվերու Վիքիպեդիայում՝ նպաստելով Հ. Մանանդյանի գիտական ժառանգության հանրահռչակմանը։&²Բú²õ±è;
̸րցույթի շրջանակում Պատմության ֆակուլտետի մագիստրանտ Մերի Նազարյանը և լրագրող Գայանե Ենոքյանը համատեղ աշխատել են «Հակոբ Մանանդյան հայն ու գիտնականը» խորագրով , որը ներկայացվեց միջոցառման ժամանակ։&²Բú²õ±è;
ԵՊՀ պատմության ֆակուլտետի դեկան Մխիթար Գաբրիելյանը, խոսելով մրցույթի մասին, ընդգծեց. «Կարևոր է, որ ապագա պատմաբանը, կովկասագետը, մշակութաբանը, ազգագրագետն իր մասնագիտական ճանապարհին զգա այն մարդկանց «շունչը», որոնք հարյուրամյակների ընթացքում «կերտել» են այդ մասնագիտությունները։ Պատահական չէ, որ Մանանդյանի կենսագրության ամենապատասխանատու և ծանր շրջաններից մեկը կապված է հենց Երևանի պետական համալսարանի հետ։ Նա իր կերպարով և գիտական կշռով սերունդներ կրթեց ու ապահովեց Պատմության ֆակուլտետի հեղինակությունը համալսարանական&²Բú²õ±è;Ãý&²Բú²õ±è;ակադեմիական&²Բú²õ±è;տիրույթում»։&²Բú²õ±è;
Հակոբ Մանանդյանի ծոռը՝ Է․ Մանանդյանը, Պատմության ֆակուլտետի ուսանողներին ուղղված իր խոսքում նշեց․ «Հակոբ Մանանդյանի մասին խոսելիս կարևոր է շեշտել, որ նա և նրա ժամանակակից մյուս մեծերը Հայաստանի համար շատ ծանր ժամանակաշրջանում անմնացորդ նվիրվել են հայրենիքին և դրա շնորհիվ կարողացել փլատակներից վեր հանել երկիրն ու ստեղծել համալսարան»։&²Բú²õ±è;
Միջոցառման շրջանակում Հայոց պատմության ամբիոնի վարիչ Էդիկ Մինասյանը համառոտ ներկայացրեց Հ․ Մանանդյանի կյանքը, գիտական գործունեությունը և արժևորեց նրա պատմագիտական ժառանգությունը, որը մինչ օրս շարունակում է կարևոր դերակատարում ունենալ հայ պատմագիտության զարգացման գործում։
Միջոցառման ավարտին Պատմության ֆակուլտետի գրասենյակի ղեկավար-դեկանի տեղակալ Հայկ Մխոյանը հայտարարեց նոր մրցույթի մասին, որը միտված է լինելու Ադրբեջանի կողմից պատմության զեղծարարության խնդիրներին։ ̸րցույթի արդյունքում հաղթողները կազմելու են ուսումնական մոդուլ և ուսանողներին են ներկայացնելու ադրբեջանական քարոզչությանը հակազդելու մեթոդները։
Հավելենք, որ միջոցառմանը մասնակցում էին Պատմության ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներ և ուսանողներ։