ԵՊՀ պատմության ֆակուլտետի դեկան, պ.գ.թ., դոցենտ Մխիթար Գաբրիելյանը դեկանի տեղակալ, «Կովկասագիտություն» կրթական ծրագրի ղեկավար, պ.գ.թ., դոցենտ Հայկ Մխոյանը բուհ-դպրոց համագործակցության շրջանակում հյուրընկալվեցին Փարաքարի միջնակարգ դպրոցում: Այցի առանցքում աշակերտների մասնագիտական կողմնորոշումն էր, պատմագիտական կրթության արդիականության «Կովկասագիտություն» մասնագիտության ռազմավարական նշանակության ներկայացումը:
Մխիթար Գաբրիելյանը մանրամասնեց բակալավրիատի կրթական ուղղությունները՝ փաստելով, որ պատմաբանի մասնագիտությունը վաղուց դուրս է եկել սոսկ տեսական գիտելիքի սահմաններից: Պատմության ֆակուլտետը պատրաստում է վերլուծաբաններ, որոնք տիրապետում են քաղաքական գործընթացների հասարակական երույթների քննական վերլուծությանը:
Հայկ Մխոյանը ներկայացրեց «Կովկասագիտություն» կրթական ծրագիր՝ ընդգծելով, որ գիտական հարուստ ավանդույթների հենքի վրա կազմված է մի ծրագիր, որի նպատակն է պատրաստել հայագիտական կովկասագիտական հիմնարար գիտելիքներով օժտված մասնագետներ։ Ծրագրի գլխավոր առավելություններից է լեզուների խորացված ուսուցումը. ուսանողները տիրապետում են մեկ եվրոպական լեզվի, ինչպես նա վրացերենին ադրբեջաներենին։ Սա նրանց հնարավորություն է տալիս դառնալու տարածաշրջանի (Վրաստանի, Ադրբեջանի, Հյուսիսային Կովկասի) պատմության արդի խնդիրների նեղ մասնագետներ, որոնք մրցունակ են ինչպես հայկական, այնպես էլ գիտական ու վերլուծական միջազգային ասպարեզներում:
Անդրադառնալով կարիերայի հնարավորություններին՝ նշվեց, որ «Կովկասագիտություն» կրթական ծրագրի շրջանավարտները հիմնարար պատրաստվածության շնորհիվ հաջողությամբ աշխատում են թե՛ գիտակրթական հաստատություններում, թե՛ պետական համակարգում՝ ՀՀ արտաքին գործերի նախարարությունում, դիվանագիտական ներկայացուցչություններում, պաշտպանության նախարարության համակարգում ազգային անվտանգության ծառայությունում։
«Կովկասագիտություն» կրթական ծրագրի ղեկավարն անդրադարձավ նա Պատմության ֆակուլտետի կրթական մյուս ծրագրերին՝ ներկայացնելով նրանցից յուրաքանչյուրի առանձնահատկություններն ու հնարավորությունները։
Հ. Մխոյանը, լինելով այս դպրոցի շրջանավարտ նախկին ուսուցիչ, սեփական օրինակով աշակերտներին ցույց տվեց կրթական հետագծի հաջողված ընթացքը՝ դպրոցական նստարանից մինչ համալսարանական գիտական գործունեություն:
Հանդիպման ընթացքում առանձնակի կարորվեց բուհ-դպրոց գործնական համագործակցությունը։ Դպրոցի տնօրեն Անուշ Հակոբյանի հետ ձեռք բերվեց համաձայնություն՝ ըստ որի Փարաքարի միջնակարգ դպրոցի աշակերտներն այսուհետ հնարավորություն կունենան իրենց նախագծային աշխատանքները ներկայացնելու ԵՊՀ պատմության ֆակուլտետում՝ ստանալով մասնագիտական խորհրդատվություն աջակցություն։
Այցն ամփոփվեց աշակերտի բուհի միջ ակնկալիքների շուրջ ծավալված երկխոսությամբ. քննարկվեցին թե՛ ժամանակակից աշակերտի պատկերացումները ապագա մասնագիտության վերաբերյալ, թե՛ բուհի պահանջները ապագա ուսանողից: