Պատմության ֆակուլտետում մեկնարկել է Հեթումյանների դինաստիայի հռչակման 800-ամյակին նվիրված ինտերակտիվ խաղ-մրցույթը, որին մասնակցում են ՀՀ տարբեր մարզերի Երանի հանրակրթական ուսումնական հաստատությունների աշակերտներից կազմված թիմեր։ Մրցույթը միտված է պատմության մշակութային ժառանգության հանրայնացմանը դպրոցականների շրջանում հայոց պատմության նկատմամբ հետաքրքրության խթանմանը։
Նախաձեռնության շրջանակում մասնակիցները հնարավորություն ունեն նորարարական ինտերակտիվ ձաչափերով բացահայտելու Կիլիկյան Հայաստանի պատմությունը, Հեթումյանների իշխանավարման շրջանի քաղաքական, մշակութային պետականակերտ գործընթացները, ինչպես նա խորացնելու իրենց գիտելիքները միջնադարյան հայկական պետականության վերաբերյալ։
Խաղ-մրցույթի թիմային խաղերի առաջին փուլին մասնակցել են քսանութ թիմեր Երան քաղաքի, Արարատի, Կոտայքի, Արմավիրի, Շիրակի, Լոռու հանրապետության այլ մարզերի դպրոցներից ու միջին մասնագիտական կրթական հաստատություններից՝ ապահովելով ծրագրի լայն աշխարհագրություն ակտիվ ներգրավվածություն։
Առաջին փուլի արդյունքներով հաղթող են ճանաչվել Երանի Ս. Գորգյանի անվան №189 ավագ դպրոցի, Երանի №109 ավագ դպրոցի, Չարենցավան քաղաքի Մ. Մաշտոցի անվան ավագ դպրոցի, Մասիս քաղաքի թիվ 5 ավագ դպրոցի, Արագածավանի №1 միջնակարգ դպրոցի, Բալահովիտի Ի․ Վիրաբյանի անվան միջնակարգ դպրոցի, Փարաքարի միջնակարգ դպրոցի, Ախուրյանի №2 հիմնական դպրոցի, Ալավերդու №12 հիմնական դպրոցի, Կոտայքի Արարատի տարածաշրջանային պետական քոլեջների թիմերը, որոնք կշարունակեն իրենց մասնակցությունը մրցույթի հաջորդ փուլերում։
Նշենք, որ լավագույն արդյունք ցուցաբերած երկրորդ տեղը զբաղեցրած Գավառի Հ․ Թումանյանի անվան №3 հիմնական դպրոց Փոքր Վեդու միջնակարգ դպրոցի թիմերը ս հնարավորություն են ստացել մասնակցելու մրցույթի հաջորդ փուլին։
Խաղ-մրցույթի փուլերը ներառում են պատմագիտական հարցաշարեր, թիմային քննարկումներ, տրամաբանական առաջադրանքներ պատմական իրադարձությունների վերարտադրման տարրեր, որոնք միաժամանակ նպաստում են մասնակիցների վերլուծական մտածողության, համագործակցային աշխատանքի արագ կողմնորոշվելու հմտությունների զարգացմանը։
Հատկանշական է, որ խաղ-մրցույթի կազմակերպական աշխատանքներում որպես կամավորներ ակտիվ ներգրավված են եղել նա Պատմության ֆակուլտետի բակալավրիատի մագիստրատուրայի ուսանողները, որոնց մասնակցությունը կարոր դեր է ունեցել նախաձեռնության արդյունավետ կազմակերպման ընթացքի ապահովման գործում։
Նման նախաձեռնությունները կարոր դեր ունեն պատմության ուսուցման ժամանակակից մեթոդների կիրառման, դպրոց-բուհ կապի ամրապնդման երիտասարդ սերնդի պատմական գիտակցության ձավորման գործընթացում։
Նշենք, որ թիմային խաղերի հաջորդ փուլը տեղի կունենա ս․թ․ հունիսի 8-ին ԵՊՀ պատմության ֆակուլտետում։















