Արվեստաբանություն
Բակալավրի կրթական ծրագիր
Ծրագրի մասին
Ընդունելության պահանջները
Ընդունելությունը առկա ուսուցման համակարգով կատարվում է համաձայն:
Ընդունելությունը կատարվում է հետյալ քննությունների արդյունքների հիման վրա՝ «Հայոց լեզու գրականություն» (գրավոր), «Հայոց պատմություն» (գրավոր) կամ «Օտար լեզու» (գրավոր):
Ծրագրի նպատակը
Կրթական ծրագրի նպատակն է ուսանողներին տրամադրել խոր համակողմանի գիտելիքներ արվեստն ուսումնասիրող գիտակարգերի վերաբերյալ, զարգացնել ուսանողների՝ արվեստաբանական վերլուծություններ ուսումնասիրություններ կատարելու հմտությունները, պատրաստել տեսական բարձր պատրաստվածություն, հետազոտական, վարչական հասարակական աշխատանք կատարելու կարողություն հմտություններ ունեցող մասնագետներ:
Առավելությունները
Բակալավրիատի «Արվեստաբանություն» կրթական ծրագիրը ՀՀ-ում առաջատար դիրք է գրավելու, քանի որ նրա բովանդակությունը համապատասխանում է բավարարում հայ արվեստագիտության առջ ծառացած խնդիրների լուծմանը դրա իրականացման գործում ներգրավվելու են հանրապետության ճանաչված մասնագետները: Բացի ԵՊՀ արվեստաբանական բաժնից՝ Հայաստանում նմանօրինակ բաժին գոյություն ունի Գեղարվեստի ակադեմիայում Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանում: Վերջիններիս համեմատ ԵՊՀ բակալավրի արվեստաբանական կրթական ծրագիրն ունի հետյալ հիմնական առավելությունը՝ հայ համաշխարհային արվեստի, հատկապես հին միջնադարյան արվեստի առավել խորացված դասավանդումը: ԵՊՀ «Արվեստաբանություն» բակալավրի կրթական ծրագրի հիմնական առավելություններն են հայ ճարտարապետության, հնագիտական առարկաների, հայ ու համաշխարհային պատմության, ինչպես նա երկու օտար լեզուների առավել խորացված դասավանդումը: ԵՊՀ արվեստաբանական բաժնի բակալավրի կրթական ծրագրի իրականացումը նպատակահարմար է, եթե նկատի առնենք վերոհիշյալ առավելությունները, որոնք համահունչ են գոյություն ունեցող նոր առաջացող աշխատաշուկայի բնույթին ու պահանջներին:
Կարիերայի հնարավորությունները
«Արվեստաբանություն» կրթական ծրագրի շրջանավարտները ուսումնառության ավարտից հետո հնարավորություն ունեն կրթությունը շարունակելու հայաստանյան կամ արտերկրի բուհերում մագիստրոսական կրթական ծրագրերով։
Արվեստաբանների արվեստի պատմաբանների համար Հայաստանում աշխատաշուկան ներառում է պետական գիտահետազոտական նոր ձավորվող մասնավոր կենտրոնները, պետական մասնավոր ուսումնական հաստատությունները, հանրակրթական դպրոցները, թանգարանները, գրադարանները, զբոսաշրջության հրատարակչական ոլորտը, ռադիո- հեռուստաալիքները, մամուլը ու արվեստի գործերի վաճառքով զբաղվող մասնավոր պատկերասրահները:
Կոնտակտներ
«Արվեստաբանություն» կրթական ծրագրի ղեկավար՝
արվ․ դ․, պրոֆեսոր Լոն Չուգասզյան