ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետը «BBC Media Action»-ը մոտ մեկ տարի է, ինչ համագործակցում են՝ նպատակ ունենալով թարմացնելու բարելավելու «Լրագրություն» բակալավրի կրթական ծրագիրը՝ կենտրոնանալով «Թվային լրագրություն» «Փաստերի ստուգում» դասընթացների վրա։&Բ;
«BBC Media Action»-ը «BBC»-ի միջազգային բարեգործական կազմակերպությունն է։ Այն աշխատում է ավելի քան 30 երկրներում, այդ թվում՝ Արելյան գործընկերության երկրներում (Հայաստան, Վրաստան, Մոլդովա Ուկրաինա)։
ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի հետ համագործակցության շրջանակում «BBC Media Action»-ը տրամադրել է դասընթացներ դասախոսների համար կազմակերպել ֆակուլտետի դեկան Նաղաշ Մարտիրոսյանի այցը բրիտանական Քարդիֆ Սիթի համալսարաններ։
Ժուռնալիստիկայի ֆակուլտետ են ժամանել «BBC Media Action»-ի դասընթացավարներ Քեյթ Հոյլանդը, Փոլ Մայլսը Օլգա Սմիրնովան, անցկացրել փոդքասթինգի մոբայլ լրագրության դասընթացներ դասախոսների համար։
ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի «BBC Media Action»-ի համագործակցության շրջանակում սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 2-ը անցկացվել է «Բաց աղբյուրներից տեղեկությունների հավաքագրում» թեմայով եռօրյա դասընթացը դասախոսների համար։ Ժուռնալիստիկայի ֆակուլտետի դասախոսները ծանոթացել են բաց աղբյուրներից տեղեկություններ ստանալու «BBC Verify»-ի փորձառությանը, նրանց կիրառած նորագույն մեթոդներին գործիքներին:
Դասընթացը վարել է լրագրող, դասախոս պրոդյուսեր Օլգա Սմիրնովան, որն ավելի քան 24 տարի աշխատել է «BBC»-ում՝ իր ներդրումն ունենալով լրատվամիջոցի հեռուստատեսային, ռադիո օնլայն արտադրանքի ստեղծման ուղղությամբ։ Սմիրնովան աշխատել է նա «BBC»-ի փաստերի ստուգման բաժնում՝ «BBC Verify»-ում։ Այժմ նա դասավանդում է նա Օքսֆորդի Բրուքս համալսարանում։
Սմիրնովայի դասընթացը ներառում էր փաստերի ստուգման երեք հարթությունները՝ փաստերի ստուգման մեթոդներ, գործիքներ ժանրեր։ Գործիքների մեջ նշանակալի կարորություն ունեին՝
լուսանկարների ստուգման գործիքները («TinEye», «Google Lens», «Yandex»),
«Search4faces» գործիքի կիրառումը՝ մարդկանց դեմքերը ճանաչելու համար,
գեոլոկացիա «Google Earth»-ի «Yandex» քարտեզների կիրառմամբ,
ինքնաթիռների թռիչքներին հետելու գործիքներ այլն։
Դասընթացավարը ներկայացրել է «BBC»-ի հեղինակավոր այլ լրատվամիջոցների մոտեցումները, այդ թվում՝ տեքստային, մուլտիմեդիա, վիդեո տարբերակներով նյութեր պատրաստելու ընթացքում։ Այս փուլը ներկայացվել է նա կոնկրետ օրինակներով ուղեկցվել քննարկումներով։
Վերապատրաստման դասընթացը շատ կարոր էր հատկապես Փաստերի ստուգման լաբորատորիայի նախագծման շրջանակում: Այն հնարավորություն կտա նա թարմացնելու բաց աղբյուրներից տեղեկությունների հավաքագրմանն առնչվող թեմաների բովանդակությունը տարբեր դասընթացներում, վերափոխելու դրանց կառուցվածքը, ներառելու նորագույն գործիքների մասին տեղեկատվություն, կիրառելու դասավանդման նոր մեթոդներ: