- Գլխավոր
- ԵՊՀ ֆակուլտետներ կրթական կենտրոններ
- Փիլիսոփայության հոգեբանության ֆակուլտետ
- Սոցիալական փիլիսոփայության, բարոյագիտության գեղագիտության ամբիոն
Սոցիալական փիլիսոփայության, բարոյագիտության գեղագիտության ամբիոն
ԵՊՀ սոցիալական փիլիսոփայության, բարոյագիտության գեղագիտության ամբիոնը հիմնվել է 1970 թ․: Այն նախապես կոչվել է պատմական մատերիալիզմի, բարոյագիտության գեղագիտության, 1993 թ․` փիլիսոփայության բարոյագիտության, իսկ 2001 թ․` սոցիալական փիլիսոփայության բարոյագիտության ամբիոն: 2018 թվականից ամբիոնը վերանվանվել է սոցիալական փիլիսոփայության, բարոյագիտության գեղագիտության ամբիոն։ 2001 թվականից սոցիալական փիլիսոփայության բարոյագիտության ամբիոնի վարիչն է փ․գ․դ․ Էդուարդ Հարությունյանը։
Ամբիոնի գիտահետազոտական աշխատանքները գլխավորապես առնչվում են Հայաստանի Հանրապետության առջ ծառացած սոցիալական, բարոյական ու քաղաքական հիմնախնդիրների ու մարտահրավերների սոցիալ-փիլիսոփայական իմաստավորմանը, ինչը հնարավորություն է տալիս գիտական աշխատանքներին հաղորդելու հայագիտական ուղղվածություն կիրառական ելքեր: Այս առումով սոցիալական փիլիսոփայության, բարոյագիտության գեղագիտության ամբիոնն այսօր իրավամբ համարվում է անցումագիտության հայեցակարգ մշակած գիտական լավագույն կենտրոններից մեկը, որտեղ հետազոտվում են հետխորհրդային փոխակերպվող հասարակությունների, սոցիոմշակութային անվտանգության, սոցիալական վթարների, ազգային ինքնության նույնականության արդիականացման, սոցիոմշակութային, քաղաքական ու քաղաքակրթական ռիսկերի, կոնֆլիկտների ու հարըմբռնումների, արդի համաշխարհայնացման, ցանցային հասարակության ձավորման մարդաբանական փոխակերպումների հիմնախնդիրները:
Ամբիոնի ձեռքբերումներից մեկը հայերեն դասագրքերի հատկապես հատուկ դասընթացների հրատարակումն է: Հատկապես վերջին տասնամյակում փիլիսոփայության մասնագիտությամբ բակալավրիատի մագիստրատուրայի կուրսերում կարդացվող գրեթե բոլոր դասընթացների վերաբերյալ հրատարակվել են համապատասխան ձեռնարկներ, որոնք առնչվում են սոցիալական փիլիսոփայության բարոյագիտության արդի հիմնախնդիրներին էապես նպաստել են փիլիսոփայության բաժնում դասավանդվող առարկաների արդիականացմանը: Ամբիոնը ակտիվորեն մասնակցում է նա հանրային նշանակություն ունեցող քաղաքական, սոցիալական, բարոյական ու մշակութաբանական հարցերի շուրջ կազմակերպվող հեռուստաբանավեճերի, հանրային քննարկումների քաղաքացիական հասարակության նախաձեռնությունների։
Պատահական չէ, որ ամբիոնում աշխատում են հանրապետության ճանաչված առաջատար մասնագետներ, որոնք պարբերաբար անցել անցնում են վերապատրաստումներ, ներգրավված են միջազգային ու տեղական դրամաշնորհային ծրագրերում: Ամբիոնի գիտնական-մանկավարժները հեղինակ են նա ուսումնամեթոդական ձեռնարկների, մենագրությունների, գիտական հոդվածների, որոնք տպագրվում են նա հեղինակավոր պարբերականներում։
Աշխատակիցներ
Ամբիոնի վարիչ (պրոֆեսոր)
Դոցենտ
Դոցենտ
Դոցենտ
Դոցենտ
Դոցենտ
Դոցենտ