Փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետում&Բ;հյուրընկալվեց&Բ;Հովհաննես Թումանյանի թանգարանի տնօրենի ժ/պ, հ․գ․թ․, դոցենտ Լուսինե Ղարախանյանը և ուսանողներին ներկայացրեց «Արքետիպերն ու փոխակերպումները Հովհաննես Թումանյանի «Հազարան բլբուլը» ստեղծագործության մեջ» թեմայով դասախոսություն։
«Հազարան բլբուլը» համարվում է Հովհաննես Թումանյանի վաղ սկսած և չավարտած ամենախոշոր ստեղծագործությունը: Գրողը ձեռքի տակ ունեցել է հեքիաթի 60 տարբերակ և գրեթե մինչև կյանքի վերջը որոնել է այդ հեքիաթն իմացողի: Սա է պատճառը նա, որ արքետիպային պատկերացումները՝&Բ;որպես մարդկության կոլեկտիվ անգիտակցականի դրսևորումներ, փոփոխական և անփոփոխ ձևերով արտահայտվել են «Հազարան բլբուլը» ստեղծագործության մեջ:
Լուսինե Ղարախանյանը ներկայացրեց ստեղծագործության արքետիպային համակարգն ու փոխակերպումները, որոնք հանդես են գալիս որպես գործուն դերակատարներ: եղեկատվական&Բ;են անհատականացված արքետիպերը, որոնցով հնարավոր է դարձել ընթերցողին փոխանցելու&Բ;աշխարհը և մարդուն փոխելու էկզիստենցիալ խոհերն ու մտքերը, աշխարհը մարդասիրացնելու, գազանացած մարդուն իր արարչաստեղծ էությանը վերադարձնելու հիմնական ուղերձները:
Դասախոսությունն ունկնդրեցին բակալավրիատի ուսանողները, ինչպես նա «Հազարան բլբուլը» ստեղծագործությամբ հետաքրքրված հյուրեր։