ԵՊՀ փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետում տեղի ունեցավ Օլիվիե Դ’Ջերանյանի «Ազատությունը և ճակատագիրը ստոիկյան փիլիսոփայության մեջ» վերտառությամբ դասախոսությունը։ Օլիվիե Դ'Ջերանյանը Փարիզի առաջին Պանթեոն-Սորբոն և Նանտեր համալսարանների հետազոտող դասախոս է, որը&Բ;մասնագիտացած է էթիկայի, գոյաբանության, տրամաբանության և հին դարերի փիլիսոփայության, մասնավորապես ստոիկյան փիլիսոփայության պատմության մեջ։
Նրա հետազոտություններն այս պահին կենտրոնանում են անտիկ դարաշրջանում տրամաբանական ֆատալիզմի և դրա ժամանակակից ճյուղավորումների խնդրի շուրջ: Օլիվիե&Բ;Դ'Ջերանյանը հին հունարենից ֆրանսերեն է թարգմանել ստոիկ Էպիկտետուսի տեքստերը, ինչպես նաև գրել մենագրություն՝ Էպիկտետուսի փիլիսոփայության արդիական խնդիրների շուրջ։
Բանախոսին&Բ;ողջունեց Փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետի դեկան Ա. Բաղդասարյանը՝&Բ;նշելով, որ Փարիզի հեղինակավոր համալսարանների ներկայացուցիչների հետ համագործակցությունը կնպաստի ոլորտի արդիական հիմնախնդիրներին մոտենալու նոր ուղիներ գտնելուն։ Հանդիպում-դասախոսությանը ներածական խոսք ասաց «Փիլիսոփայություն» կրթական ծրագրի ղեկավար Ս. Պետրոսյանը՝&Բ;ուսանողների շրջանում կարևորելով փիլիսոփայական սկզբնաղբյուրների իմացությունն ու&Բ;դրանք մեկնաբանելու կարողության ձեռքբերումը։ Դասախոսությունն անցավ ինտերակտիվ, հետաքրքիր մթնոլորտում։ Օլիվիե Դ'Ջերանյանը ներկայացրեց ստոիկների՝ ներքին ազատության ու պատասխանատվության վերաբերյալ հունարեն ասույթներն ու դրանց մեկնաբանությունները՝&Բ;նշելով, որ իմաստասերն ի վիճակի է հասնելու&Բ;հավասարակշռության՝ անկախ արտաքին աշխարհի վայրիվերումներից։ Բանախոսը պատասխանեց նաև ներկաների հարցերին։
Հանդիպումից հետո տեղի ունեցավ քննարկում ԵՊՀ պատմության փիլիսոփայության հեռավար լաբորատորիայի, ֆակուլտետի Ուսանողական խորհրդի հետ առաջիկայում պլանավորվող գիտաժողովների ու Օլիվիե&Բ;Դ'Ջերանյանի հետ հետագա համագործակցության հեռանկարների շուրջ։




