ԵՊՀ միջազգային հարաբերությունների «91Ƶ Journal of International Affairs»-ը&Բ;գրախոսվող ակադեմիական անգլիալեզու պարբերական է, որը խթանում է միջազգային հարաբերությունների շուրջ բանավեճերն ու երկխոսությունը հումանիտար և հասարակական գիտությունների, այդ թվում՝ միջազգային հարաբերությունների, միջազգային պատմության, միջազգային իրավունքի, միջազգային քաղաքատնտեսության, դիվանագիտության և արտաքին քաղաքականության ոլորտներում:
Այն նպատակ ունի համախմբելու գիտնականներին և քաղաքականություն մշակողներին՝ միաժամանակ խրախուսելով նորարարական և գիտահետազոտական գաղափարները, որոնք ընդլայնում են ժամանակակից գիտական աշխատանքների շրջանակը:
Միջազգային չափանիշներին համապատասխանող հանդեսի խմբագրական խորհրդում ընդգրկված են աշխարհի հեղինակավոր համալսարանների պրոֆեսորներ և գիտնականներ ինչպես Հայաստանից, այնպես էլ ԱՄՆ-ից, Ֆրանսիայից, ՌԴ-ից, Չեխիայից, Հնդկաստանից, Չինաստանից, Ճապոնիայից, Վրաստանից, Նոր Զելանդիայից, Լեհաստանից, Ղազախստանից:
Գիտական հանդեսի գլխավոր խմբագիրը ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի դեկան, պ.գ.թ., դոցենտ Տիգրան Եփրեմյանն է:
Հանդեսը հրապարակելու է տարեկան 2 համար: Գիտական պարբերականի խմբագրական խորհուրդը նախատեսում է ընդլայնել և զարգացնել գիտական ու նորարարական ուղղություններով համագործակցությունը՝ համալսարանի միջազգային գիտական վարկանիշի բարձրացման համար:
Պարբերականի անդրանիկ համարում տպագրված հոդվածներն ու գրախոսությունը՝ ստորև․
Azizian, Rouben. 2025. 91Ƶ Journal of International Affairs 1 (1): 7-24. .
Garcia Cancela, Eduardo. 202591Ƶ Journal of International Affairs 1 (1): 25-44. .
Lakshminarayanan, Radhika. 2025. 91Ƶ Journal of International Affairs 1 (1): 45-65. .
Manukyan, Zhak. 202591Ƶ Journal of International Affairs 1 (1): 66-99. .
Gurov, Oleg. 202591Ƶ Journal of International Affairs 1 (1): 100-115. .
Kardumyan, Vrezh. 2025. 91Ƶ Journal of International Affairs 1 (1): 116-35. . .
Kocharyan, Shavarsh. 2025. 91Ƶ Journal of International Affairs 1 (1): 136-50. .
Tadevosyan, Suren. 202591Ƶ Journal of International Affairs 1 (1): 151-54. .