ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի «91Ƶ Journal of International Affairs»-ը&Բ;գրախոսվող ակադեմիական անգլիալեզու պարբերական է, որը խթանում է միջազգային հարաբերությունների շուրջ բանավեճերն ու երկխոսությունը հումանիտար և հասարակական գիտությունների, այդ թվում՝ միջազգային հարաբերությունների, միջազգային պատմության, միջազգային իրավունքի, միջազգային քաղաքատնտեսության, դիվանագիտության և արտաքին քաղաքականության ոլորտներում:
Այն նպատակ ունի համախմբելու գիտնականներին և քաղաքականություն մշակողներին՝ միաժամանակ խրախուսելով նորարարական և գիտահետազոտական գաղափարները, որոնք ընդլայնում են ժամանակակից գիտական աշխատանքների շրջանակը: Միջազգային չափանիշներին համապատասխանող հանդեսի խմբագրական խորհրդում ընդգրկված են աշխարհի հեղինակավոր համալսարանների պրոֆեսորներ և գիտնականներ ինչպես Հայաստանից, այնպես էլ ԱՄՆ-ից, Ֆրանսիայից, ՌԴ-ից, Չեխիայից, Հնդկաստանից, Չինաստանից, Ճապոնիայից, Վրաստանից, Նոր Զելանդիայից, Լեհաստանից, Ղազախստանից:
Գիտական հանդեսի գլխավոր խմբագիրը ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի դեկան, պ.գ.թ., դոցենտ Տիգրան Եփրեմյանն է:
Հանդեսը հրապարակելու է տարեկան 2 համար: Գիտական պարբերականի խմբագրական խորհուրդը նախատեսում է ընդլայնել և զարգացնել գիտական ու նորարարական ուղղություններով համագործակցությունը՝ համալսարանի միջազգային գիտական վարկանիշը բարձրացնելու համար:
Պարբերականի երկրորդ համարում տպագրված հոդվածներն ու գրախոսությունը՝ ստորև.
Editorial Foreword
DOI:
Tigran Yepremyan, Suren Tadevosyan
7-11
Articles
DOI:
Adrian Brisku, Klodiana Beshku
12-42
DOI:
Violetta Manukyan
43-69
DOI:
Anzhela Mnatsakanyan
70-92
DOI:
Fatima Kukeyeva
93-117
DOI:
Seyed Hassan Mirfakhraei
118-140
DOI:
Sandeep Tripathi, Urvashi Singh
141-159
Discussion Article
DOI:
José Miguel Alonso Trabanco
160-173
Book Review
DOI:
Ruben Melkonyan
174-179