̸իջազգային հարաբերություններ
Մագիստրոսական ծրագիր
Ծրագրի մասին
«̸իջազգային հարաբերություններ» մագիստրոսական կրթական ծրագրի տողությունը 2,5 տարի է, որի ավարտին շրջանավարտն ստանում է միջազգային հարաբերությունների մագիստրոսի աստիճան։ Ծրագիրը նախատեսված է միջազգային հարաբերությունների հարակից ոլորտների շրջանավարտների համար։
Ընդունելության պահանջները
Ընդունելությունը կատարվում է համաձայն ԵՊՀ առկա ուսուցմամբ մագիստրատուրայի 2023-2024 ուստարվա ընդունելության կանոնակարգի:
Ծրագրի նպատակը
Կրթական ծրագրի նպատակն է պատրաստել որակյալ մասնագետներ, որոնք կտիրապետեն մասնագիտական հմտություններին կարողություններին՝ ունակ լինելով աշխատելու միջազգային հարաբերությունների ինչպես պրակտիկ, այնպես էլ փորձագիտական գործունեության բնագավառում, տրամադրել ուսանողներին հիմնարար գիտելիքներ միջազգային հարաբերությունների գործընթացների միտումների վերաբերյալ՝ պրակտիկ գործունեությունների բնագավառում դրսորելով քաղաքական գործընթացները համակարգված վերլուծելու կարողություններ:
Առավելությունները
Ծրագրի շրջանակում զարգանում են ուսանողների գիտահետազոտական փորձագիտական գիտելիքներն ու հմտությունները՝ ներառելով տեսական-մասնագիտական գիտելիքների ամուր բազան, գիտակարգերի վերլուծական հասկացութային շրջանակները գործիքակազմը. միջազգային փորձի հիման վրա պատրաստվում են մրցունակ միջազգայնագետներ:
Կարիերայի հնարավորությունները
Շրջանավարտները, ավարտելով մագիստրոսական ծրագիրը, հնարավորություն ունեն աշխատանքի անցնելու հետյալ կառույցներում` Արտաքին գործերի նախարարությունում, միջազգային կառույցներում ու կազմակերպություններում տեղական ինքնակառավարման մարմիններում, հասարակական կազմակերպություններում, գիտահետազոտական կենտրոններում:
Ծրագրի շրջանավարտները կարող են շարունակել իրենց ուսումը ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի ասպիրանտուրայում: