Ազգային անվտանգություն
Մագիստրոսական ծրագիր
Ծրագրի մասին
«Ազգային անվտանգություն» մագիստրոսական կրթական ծրագրի տողությունը 2 տարի է, որի ավարտին շրջանավարտն ստանում է քաղաքագիտության մագիստրոսի աստիճան։ Ծրագիրը նախատեսված է քաղաքագիտության հարակից ոլորտների շրջանավարտների համար։
Ընդունելության պահանջները
Ընդունելությունը կատարվում է համաձայն ԵՊՀ առկա ուսուցմամբ մագիստրատուրայի 2023-2024 ուստարվա ընդունելության կանոնակարգի: Քաղաքագիտություն մասնագիտության շրջանակում ընդունելությունն անցկացվում է առանց քննությունների, իսկ հարակից մասնագիտություններով դիմորդները հանձնում են քաղաքագիտություն մասնագիտության բակալավրի ավարտական ամփոփիչ քննությունը:
Ծրագրի նպատակը
Ծրագրի նպատակն է պատրաստել մասնագետներ, որոնք խոր պատկերացում կունենան ազգային անվտանգության համալիր ապահովմանն ուղղված ուղղակի անուղղակի գործոնների մասին, զարգացնել ուսանողների հմտությունները՝ տվյալ ոլորտին առնչվող հիմնախնդիրները վերլուծելու համակարգելու համար, ուսանողներին ունակ դարձնել կայացնելու որոշումներ կատարելու կանխատեսումներ ազգային անվտանգության համակարգի զարգացման ուղղությամբ:
Առավելությունները
«Ազգային անվտանգություն» ծրագրի շրջանավարտները կարող են աշխատանքի անցնել հասարակական-քաղաքական ոլորտում գործող մարմիններում:
Կարիերայի հնարավորությունները
Շրջանավարտները կարող են աշխատել որպես փորձագետներ, վերլուծաբաններ, գիտաշխատողներ, հրահանգիչներ, պատգամավորների օգնականներ, քաղծառայողներ հետյալ կառույցներում.
- ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմ,
- տեղական ինքնակառավարման մարմիններ,
- պետական կառավարման գերատեսչություններ,
- պետական հատուկ ծառայության համակարգեր,
- գիտահետազոտական կենտրոններ,
- ՀՀ արտասահմանյան ներկայացուցչություններ,
- միջազգային հասարակական տարբեր կազմակերպություններ,
- զանգվածային լրատվական միջոցներ,
- ռազմավարական հետազոտությունների կենտրոններ։
Ծրագրի շրջանավարտները կարող են շարունակել իրենց ուսումը ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի ասպիրանտուրայում: