Տվյալների գիտությունը բիզնեսում
Մագիստրոսական ծրագիր
Ծրագրի մասին
ԵՊՀ տնտեսագիտության կառավարման ֆակուլտետի «» մագիստրոսական ծրագրի յուրաքանչյուր կիսամյակի ուսման վարձը կազմում է 450 000 ՀՀ դրամ։&Բ;
Ուսման տողությունը 3 կիսամյակ է (1,5 տարի)։
» («Data Science for Business») մագիստրոսական ծրագիրը 2017 թվականից իրականացվում է Սան Խոսեի պետական համալսարանի, « ու հետ համատեղ «PMI Science»-ի աջակցությամբ:
մագիստրոսական ծրագրի լավագույն ուսանողները, մեկ տարի սովորելով ԵՊՀ այս մագիստրոսական ծրագրում մեկ տարի էլ շարունակելով Սան Խոսեի պետական համալսարանում (ԱՄՆ), հնարավորություն ունեն ստանալու կրկնակի դիպլոմ։
Դասերի սկիզբը՝ երեկոյան՝ ժամը 18:30-ից։
Ծրագրի նպատակը
նպատակն է պատրաստել մրցունակ, համաշխարհային աշխատաշուկայի պահանջներին համապատասխան մասնագետներ, որոնք կարող են հաջողությամբ աշխատել ՏՏ ոլորտի ընկերություններում որպես տվյալագետներ, վերլուծաբաններ, մեքենայական ուսուցման արհեստական բանականության մասնագետներ, ինչպես նա կարող են կատարել միջգիտակարգային հետազոտություններ՝ օգտագործելով տարբեր ոլորտների կառուցվածքային ու ոչ կառուցվածքային տվյալները դրանց հիման վրա առաջարկելով կառավարչական որոշումներ։
Ծրագրի առավելությունները
Միջգիտակարգային այս կրթական ծրագիրն առաջին անգամ Հայաստանում կպատրաստի մրցունակ, միջազգային կրթության որակներին համապատասխան մասնագետներ, որոնք կներկայացնեն միանգամից երեք ոլորտ՝ մաթեմատիկա, ծրագրավորում բիզնես վերլուծություն։ Մինույն ժամանակ ծրագիրը կենտրոնացած է բիզնես գործընթացներում այդ գիտելիքների գործնական կիրառությունների վրա չի տրամադրում զուտ տեսական գիտելիքներ։
Մագիստրոսական ծրագրի ուսումնական պլանը համապատասխանեցված է ԱՄՆ Սան Խոսեի պետական համալսարանի «Տվյալների վերլուծություն» մագիստրոսական ծրագրի հետ, արդյունքում ծրագիրն ավելի նպատակաուղղվել է դեպի ծրագրավորումը կիրառական հետազոտությունները
«Տվյալների գիտությունը բիզնեսում» մագիստրոսական ծրագիրն ակադեմիական նորարարական կրթությունների ակտիվ համագործակցության վառ օրինակ է՝ նախատեսված նոր սերնդի տվյալների վրա հիմնված նորարարությանը միտված մասնագետների վերապատրաստման համար, որոնք կարող են որպես տվյալագետներ աշխատել խոշոր տվյալների նոր էկոհամակարգերում, բիզնեսի վերլուծության, հաճախորդների վարքագծային վերլուծության, տվյալների նախագծման, կառուցման, մոդելավորման կառավարման ոլորտներում:
Այս կրթական ծրագիրն ուսանողներին ներգրավում է ինտենսիվ ուսուցման մեջ, տալիս է ոլորտի փորձագետների հետ աշխատելու գործնական, աշխատանքային փորձ պարզապես չի լրացնում ունեցած ակադեմիական գիտելիքները, այլ սովորեցնում է ճիշտ օգտագործել ծրագրի շրջանակում ստացած կիրառական գիտելիքները։
Կարիերայի հնարավորությունները
Կրթական ծրագրի ուսանողները մրցունակ մասնագետներ են այսօրվա աշխատաշուկայում: Նրանք իրենց ստացած արդիական գիտելիքներով դարձել են աշխարհում տեղի ունեցող տվյալների հեղափոխության կարոր մասնիկ. տվյալագիտության մեջ տեսական գիտելիքները փոխկապակցելով բիզնեսի պահանջներին, օգտագործելով Python, R, Java, SQL ծրագրավորման լեզուները՝ հեշտությամբ բիզնես որոշումներ են կայացնում՝ օգտագործելով տվյալների գիտության, մեքենայական ուսուցման արհեստական բանականության մեթոդները:
ԳԲ կրթական ծրագրի շրջանավարտներն այսօր աշխատում են ՏՏ առաջատար կազմակերպություններում՝ Picsart, NVIDIA,SmartClickAI, WorldQuant, Krisp, Plat.ai, Service Titan, WebbFontaine, PMI Science, Cognaize, Synopsys Armenia, DataMotus, Sololearn, DataArt, ՀՀ Կառավարությունում, նախարարություններում պետական այլ գերատեսչություններում, միջազգային կառույցներում։
Կոնտակտներ
Ռուբեն Գորգյան
մագիստրոսական ծրագրի ղեկավար
ԵՊՀ տնտեսագիտության կառավարման ֆակուլտետ
Հասցե՝ Հայաստան 0052, Երան, Աբովյան 52