Ֆինանսներ, դրամաշրջանառություն վարկ
Մագիստրոսական ծրագիր
Ծրագրի մասին
Ընդունելության պահանջները
ԵՊՀ մագիստրատուրայի ընդունելությանը մասնակցելու հնարավորություն ունեն ՀՀ պետական ըստ մասնագիտությունների հավատարմագրված/ինստիտուցիոնալ հավատարմագրում անցած ոչ պետական այլ բուհերի բակալավրի, մագիստրոսի կամ դիպլոմավորված մասնագետի որակավորում ունեցող շրջանավարտները:
̸անրամասները՝ «Ընդունելություն» բաժնում:
Ծրագրի նպատակը
«Ֆինանսներ, դրամաշրջանառություն վարկ» մագիստրոսական ծրագրի նպատակն է պատրաստել տնտեսության ֆինանսների ոլորտի հիմնարար գիտելիքներ հմտություններ ունեցող մասնագետներ, որոնք ունակ կլինեն վերլուծելու համակարգելու տնտեսական ոլորտին առնչվող ֆինանսական խնդիրները, կատարելու համապատասխան կանխատեսումներ, որոշումներ կայացնելու բանկային, ոչ բանկային, հարկային, մաքսային ֆինանսական բաժնին առնչվող տարբեր ոլորտներում:
Առավելությունները
Ուսումնառության ընթացքում ուսանողները կուսումնասիրեն ժամանակակից ֆինանսական ոլորտի գլոբալ լոկալ հիմնախնդիրները, դրամավարկային հարկաբյուջետային քաղաքականության ծրագրերի կազմման վերլուծության ժամանակակից մոտեցումները, բանկային մենեջմենթի մարքեթինգի մեթոդները, բանկային, մաքսային գործունեության վարչարարության հիմնարար սկզբունքները։
«Ֆինանսներ, դրամաշրջանառություն վարկ» կրթական ծրագիրն ապահովում է համապատասխան ակադեմիական հիմք այն ուսանողների համար, որոնք մտադիր են իրենց ապագա կարիերան կառուցել բիզնեսի, բանկային հատվածի, կազմակերպությունների ֆինանսական կառավարման հանրային կառավարման ոլորտներում:
Կարիերայի հնարավորությունները
Ծրագրի շրջանավարտները հնարավորություն ունեն աշխատանքի անցնելու տնտեսության տարբեր ոլորտների ձեռնարկություններում, առտրային բանկերում, խորհրդատվական ընկերություններում, պետական կառավարման տեղական ինքնակառավարման մարմիններում:
Հնարավոր աշխատավայրերն են ՀՀ նախարարությունները, ՀՀ կենտրոնական բանկը, բուհերը, առտրային բանկերը, ապահովագրական կազմակերպությունները, մասնավոր կազմակերպությունները: