Մայիսի 29-ին ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետը հյուրընկալել էր Գերմանիայի Բրեմենի համալսարանի պրոֆեսորներ, իրավաբանական գիտությունների դոկտոր Լորենց Քելերին փիլիսոփայական գիտությունների դոկտոր Վիտալի Օգլեզնին, ովքեր Երանում էին գտնվում անցկացնելու համար «Իրավունքի գոյությունը իրականությունը» խորագրով աշխատաժողով-քննարկումը։
Վերջիններս ԵՊՀ էին այցելել Հայաստանում ռուսական տարածաշրջանային ակադեմիայի ռեկտոր, քաղաքական գիտությունների թեկնածու ̸հեր Շահգերդյանի հետ հանդիպում ունեցել ֆակուլտետի դեկան, իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Գագիկ Ղազինյանի հետ։
Ճանաչողական այցի շրջանակում տեղի ունեցավ փոխադարձ հնարավորությունների հետագա ծրագրերի իրականացման քննարկում։ Այցի շրջանակում քննարկվեցին իրավունքի անալիտիկ փիլիսոփայության նոր մեթոդները, որոնք հնարավոր կլինի կիրառել իրավաստեղծ գործունեության ընթացքում։
Հյուրերին ներկայացվեցին ԵՊՀ-ում կրթության կազմակերպման գործընթացները, ուսանողների հետ տարվող աշխատանքները, ֆակուլտետի ինֆրաստրուկտուրան ներկայիս առաջնահերթությունները։ Հյուրերն առավել տպավորված էին ֆակուլտետում ուսանողների գործնական հմտությունների զարգացմանն համար ստեղծված հնարավորություններով՝ Դատական նիստերի դահլիճով, Իրավաբանական կլինիկայով այլն։
Պայմանավորվածություն ձեռք բերվեց առաջարկությունների փոխանակման հետագայում բուհերի առավել սերտ ու ինստիտուցիոնալացված համագործակցության համար։