Սույն թվականի հունվարի 19-ին Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության նախաձեռնությամբ տեղի ունեցավ հանդիպում ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի ներկայացուցիչների հետ։
Հանդիպմանը մասնակցում էին ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի դեկան Գ․ Ղազինյանը, Եվրոպական միջազգային իրավունքի ամբիոնի վարիչ Ա․ Ասատրյանը ԿԽ̸Կ պատվիրակության հաղորդակցման կանխարգելման ծրագրերի ղեկավար Զ․ Ամատունին պատվիրակության իրավախորհրդատու Ա. Առաքելյանը։
Զ․ Ամատունին ներկայացրեց տարիներ շարունակ Հայաստանում ԿԽ̸Կ պատվիրակության կողմից բուհերում միջազգային մարդասիրական իրավունքի (̸̸Ի) դասավանդմանն ու տվյալ ոլորտին նվիրված ուսանողական միջոցառումների (դատախաղ, ամառային դպրոց այլն) անցկացմանը ցուցաբերված աջակցությունը առաջիկա ծրագրերը, որոնք ավելի կամրապնդեն գործակցային հարաբերությունները ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի հետ։
ԿԽ̸Կ ներկայացուցիչները տեղեկացրին, որ այս տարի ԿԽ̸Կ պատվիրակությունը Հայաստանում ̸̸Ի-ի ոլորտի փորձագետների հետ համատեղ նախաձեռնելու է ̸իջազգային հանրային իրավունքի դպրոց, որը բաղկացած կլինի ̸̸Ի-ի իրավունքի հարակից ճյուղերի գործակցության վերաբերյալ առանձին դասընթացներից։ ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի դեկան Գ. Ղազինյանը պատրաստակամություն հայտնեց շարունակելու ԿԽ̸Կ-ի հետ բազմամյա համագործակցությունը նա այս նոր նախաձեռնության շրջանակում՝ մասնավորապես նկատի ունենալով այն հանգամանքը, որ վերոնշյալ քննարկված ոլորտներին ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական կազմը տիրապետում է ամբողջությամբ կարող է պատշաճ մակարդակով նպաստել դրանց իրագործմանը։
Հանրային իրավունքի դպրոցը կմեկնարկի ս.թ. փետրվարի 17-ին՝ «̸̸Ի ̸արդու իրավունքների միջազգային իրավունք» խորագրով, որին կհաջորդեն առավել խորացված դասընթացներ միջազգային քրեական, հանրային, փախստականների միգրացիայի ու իրավունքի հարակից այլ ճյուղերի թեմաներով։ Ակնկալվում է, որ դասընթացների շրջանակում կհյուրընկալվեն ԿԽ̸Կ պատվիրակությունը, ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի, ինչպես նա այլ գործընկեր բուհերի ներկայացուցիչներ։
Պատվիրակության անդամները ներկայացրին ԿԽ̸Կ մի նախաձեռնություն ս։ ̸ասնավորապես, նախատեսվում է ստեղծել ̸իջազգային մարդասիրական իրավունքի մարդու իրավունքների միջազգային իրավունքի կրթահետազոտական հաբ, որի հիմնական նպատակն է խթանել ̸̸Ի-ի իրավունքի հարակից ճյուղերի վերաբերյալ ոչ ֆորմալ կրթության հնարավորությունները Հայաստանում։ Ա․ Առաքելյանը մանրամասն ներկայացրեց հաբի գործունեության շրջանակը, քննարկվեցին Իրավագիտության ֆակուլտետի հետ ֆակուլտետի ներկայացրած ու առաջարկած համագործակցության հեռանկարները այլ ոլորտներում։ Պայմանավորվածություններ ձեռք բերվեցին հաբը համատեղ խթանելու ուղղությամբ։
Հանդիպման ավարտին որոշվեց ամրագրել պայմանավորվածությունները փոխըմբռնման նոր հուշագրով, որը կստորագրվի առաջիկայում։