Ս.թ. մարտի 14-ին ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետը&Բ;հյուրընկալեց Էռլանգեն-Նյուրնբերգի համալսարանի Նյուրնբերգյան սկզբունքների միջազգային ակադեմիայի տնօրեն, դոկտոր, պրոֆեսոր Քրիստոֆ Զաֆերլինգին, Նյուրնբերգի միջազգային սկզբունքների ակադեմիայի ավագ խորհրդատուներ Կիրան Մոհանդաս Մենոնին և Գուրգեն Պետրոսյանին:
Իրավագիտության ֆակուլտետի դեկան Գագիկ Ղազինյանը,&Բ;ողջունելով&Բ;հյուրերին, ներկայացրեց ֆակուլտետի գործունեության հիմնական ուղղությունները։ Կարևոր շեշտադրում արվեց ԵՊՀ-ի, Էռլանգեն-Նյուրնբերգի համալսարանի և Նյուրնբերգյան սկզբունքների միջազգային ակադեմիայի սերտ համագործակցության ամրապնդման վերաբերյալ։ Նշենք, որ Գուրգեն Պետրոսյանի ջանքերով ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետը Նյուրնբերգյան դատախաղ-մրցույթի հիմնադիրներից է համարվում։ Հանդիպման ընթացքում քննարկվեցին միջազգային երկկողմ համագործակցությանն առնչվող հարցերը։
Պայմանավորվածություն ձեռք բերվեց հետագայում մասնագիտական քննարկումներ ծավալելու համար։ Հետագայում հնարավորություն կստեղծվի նաև ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի և Նյուրնբերգի դասախոսների համար&Բ;փոխանակման ծրագրեր իրականացնելու վերաբերյալ։
Գ․&Բ;Ղազինյանի ուղեկցությամբ հյուրերը կատարեցին ֆակուլտետային շրջայց,&Բ;ծանոթացան ֆակուլտետի լսարաններին, Դատական նիստերի դահլիճին, Իրավաբանական կլինիկային, մասնագիտական գրականությամբ հագեցած ընթերցասրահին, համակարգչային կենտրոն-գրադարանին և այլն։
Ֆակուլտետի ուսանողները հնարավորություն ունեցան մասնակցելու դոկտոր Քրիստոֆ Զաֆերլինգի դասախոսությանը՝ «Գերմանական քրեական իրավունքի միջազգայնացում» թեմայով։ Նա ուսանողներին ներկայացրեց միջազգային քրեական իրավունքի հիմնական հասկացությունները։
Հանդիպում-դասախոսությունը շատ սպասված էր և բովանդակալից։