ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի ուսանողական գիտական ընկերության Ա․ Իսկոյանի անվան էկոլոգիական իրավունքի գիտաուսումնական կենտրոնի գործակցության շրջանակում ս․թ․ հունիսի 10-ին ԵՊՀ դատական նիստերի դահլիճում «Բիզնես իրավունք միջազգային արբիտրաժ» կրթական ծրագրի ուսանողների մասնակցությամբ անցկացվեց դատախաղ՝ որպես եզրափակիչ քննություն։ Դատախաղը կազմակերպվել էր «Բնական ռեսուրսների օգտագործման պահպանության իրավական կարգավորումը» դասընթացի շրջանակում:
Դռնբաց դատական նիստին քննության էր առնված վարչական գործն ըստ հայցի «Դելտա» ՓԲԸ-ի՝ ընդդեմ Տարածքային կառավարման ենթակառուցվածքների նախարարության, երրորդ անձ՝ «Ուրան» ՓԲԸ-ի՝ «Ուրան 2» ՓԲԸ-ին ռադիոակտիվ հումքի երկրաբանական ուսումնասիրության նպատակով ընդերքօգտագործման իրավունքի ձեռքբերման համար հատուկ թույլտվություն տրամադրելու մասին 2022 թ․ փետրվարի 22-ի ՀՀ Կառավարության որոշումը անվավեր ճանաչելու որպես դրա հետանք՝ 2023 թ․ մարտի 5-ին կայացած մրցույթի արդյունքները չեղյալ ճանաչելու պահանջների մասին:
Հայցվոր պատասխանող կողմերի ներկայացուցիչները վիճարկում էին ընդերքօգտագործման կարորագույն ինստիտուտներից մեկի՝ ընդերքօգտագործման հատուկ թույլտվության իրավական հիմնախնդիրները՝ լավագույնս կատարելով իրենց դատավարական պարտավորությունները ներկայացնելով հիմնավորված փաստարկներ: Շուրջ երկու ժամ տած դատական նիստում ներգրավված էին նա ՀՀ շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության ՊՈԱԿ-ի փորձագետներ Ա. Հովասաֆյանն ու Տ. Խաչատրյանը։ Դատարանին իր կարծիքը ներկայացրեց նա որպես երրորդ անձ ներգրավված Ա. Սուլեյմանյանը:
Դատավարական բոլոր իրավանորմերի անթերի պահպանմամբ նիստը վարող դատավոր Ս. Մկրտչյանը, համադրելով կողմերի հիմնավորումներն ու փաստարկները, շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական եզրակացությունը գնահատելով գործում առկա այլ ապացույցների միասնության մեջ, վերլուծելով այն Վճռաբեկ դատարանի համապատասխան որոշման տրամաբանությամբ՝ ՀՀ բնապահպանական բնառեսուրսային օրենսդրության իրավակարգավորումների հիման վրա կայացված հայցը բավարարելու մասին վճիռը հրապարակեց դռնբաց նիստում:
Ա. Իսկոյանի անվան էկոլոգիական իրավունքի գիտաուսումնական կենտրոնի ղեկավար, դատախաղի կազմակերպիչ, ի.գ.թ., դոցենտ Օլիմպիա Գեղամյանի խոսքով՝ գիտելիքներն ստուգելու այս ձաչափը արդյունավետ միջոց է ոչ միայն ՀՀ բնապահպանական բնառեսուրսային ներպետական միջազգային օրենսդրության, ոլորտի կարորագույն ինստիտուտների գործունեության խորքային իմացության, ՀՀ Վճռաբեկ դատարանի որոշումների ուսումնասիրման ու վկայակոչման տեսանկյունից, այլ պրակտիկայի, պահանջվող դատավարական հմտությունների զարգացման տեսանկյունից: