ԵՊՀ իրավաբանական կլինիկայի աշխատակազմը և ուսանողները&Բ;«Իրավունք բոլորի համար» ծրագրով մարզային այցերի շրջանակում այս անգամ այցելեցին Արագածոտնի մարզ:
Իրավաբանական կլինիկայի ուսանողները հանդիպումներ ունեցան Արագածոտնի մարզի Աղձքի, Բյուրականի և Անտառուտի միջնակարգ դպրոցներում և հանդես եկան թեմատիկ դասախոսություններով: Աշակերտների և ուսուցչական կազմի հետ քննարկվեցին այնպիսի թեմաներ, ինչպիսիք են անչափահասների աշխատանքային, կրթության, ընտանեկան իրավունքները, իրավունքի և օրենքի հասկացությունն ու հարաբերակցությունը, հանցագործություն հասկացությունը, հատկանիշները և հանցակազմի տարրերը:
Ինչպես «Իրավունք բոլորի համար» ծրագրի շրջանակում&Բ;կատարվող յուրաքանչյուր այցի&Բ;դեպքում, այս անգամ ևս դպրոցականները&Բ;դրսորեցին&Բ;մեծ հետաքրքրվածություն դասախոսության&Բ;թեմաների նկատմամբ: Թե՛ աշակերտները, թե՛ ուսուցիչները դասախոսությունների&Բ;ընթացքում ապահովեցին&Բ;ակտիվ մասնակցություն և ներգրավվածություն թեմատիկ քննարկումներին:
Նմանօրինակ&Բ;այցերը&Բ;ոչ միայն խթանում&Բ;են անչափահասների իրավագիտակցության բարձրացումը, այլև ծառայում են որպես մասնագիտական կողմնորոշման արդյունավետ գործիք: Թեմաների ներկայացման ընթացքում առավել խորությամբ ծանոթանալով իրավական և օրենսդրական համակարգերին, իրենց նեղ ճյուղային իրավասություններին՝ դպրոցականների մոտ հետաքրքրություն է ձևավորվում&Բ;«Իրավագիտություն» մասնագիտության հանդեպ։
ԵՊՀ իրավաբանական կլինիկան կարևորում է այսօրինակ&Բ;ծրագրերը, քանի որ դրանք միտված են է՛լ ավելի&Բ;կիրթ, իրավագիտակից և գիտելիքահենք&Բ;քաղաքացիական հասարակություն ունենալուն, ինչը պետության զարգացման առաջնահերթ գրավականներից է: