Քրեական արդարադատություն փաստաբանություն
Մագիստրոսական ծրագիր
Ծրագրի մասին
Ընդունելության պահանջները
«Քրեական արդարադատություն փաստաբանություն» մագիստրոսական ծրագրի հեռակա ուսուցման համակարգում մրցութային կարգով կարող են ընդգրկվել ՀՀ պետական հավատարմագրված/ինստիտուցիոնալ հավատարմագրում անցած ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների՝ իրավագիտության բակալավրի կամ դիպլոմավորված մասնագետի որակավորում ունեցող շրջանավարտները։
Ծրագրի նպատակը
Ծրագրի նպատակն է ուսանողին տրամադրել խոր, համակարգված համակողմանի գիտելիքներ քրեական, քրեական դատավարության, քրեակատարողական ոլորտների օրենսդրության, ինստիտուցիոնալ համակարգի, դատական պրակտիկայի, այլ երկրների օրենսդրությունների իրավական համակարգերի վերաբերյալ:
Առավելությունները
Կրթական ծրագրում ուսումնառելիս զարգանում են ուսանողների մասնագիտական կարողությունները հմտությունները քրեական արդարադատության ոլորտի օրենսդրությունը դրա կիրառման պրակտիկան վերլուծելու մեկնաբանելու, քրեաիրավական, քրեակատարողական քրեադատավարական ոլորտներում ինքնուրույն ուսումնասիրություններ հետազոտական աշխատանքներ կատարելու, գործնական բարդ խնդիրներ լուծելու, ոլորտին առնչվող փաստաթղթեր կազմելու նպատակով։