Հայ գրականություն
Մագիստրոսական ծրագիր
Ծրագրի մասին
«Հայ գրականություն» մագիստրոսական ծրագիրն իրականացնում է ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի հայ գրականության ամբիոնը:
Ընդունելության պահանջները
Ընդունելության քննությունն անցկացվում է բանավոր:
Ընդունելության հարցաշարը տեղադրված է կայքի «Ընդունելություն» բաժնում:
Ծրագրի նպատակը
Ծրագրի նպատակն է պատրաստել մասնագետներ, որոնք կտիրապետեն հայ գրականության պատմության, գրականագիտական հիմնական ուղղությունների տեսական մեթոդաբանական սկզբունքներին, պատրաստել մասնագետներ, որոնք կկարողանան կիրառել այդ գիտելիքները գրականագիտական ուսումնասիրությունների ոլորտում, պատրաստել մասնագետներ, որոնք կկարողանան կիրառել այդ գիտելիքները կրթական, պետական մասնավոր հիմնարկներում։
Առավելությունները
Ծրագրի շրջանակում կազմակերպվում է հայ բազմադարյան գրականության ուսումնասիրություն, մերձեցվում են հայ նորագույն գրականության երկու թերի՝ խորհրդահայ գրականության սփյուռքահայ գրականության գիտական հետազոտությունը դասավանդումը, ուղղորդում են դասընթացները դեպի ժամանակակից գրական ընթացք, համադրում տեսական գիտելիքները մագիստրոսական ծրագիրն անցնողների գործնական հմտությունների հետ (ձեռագրագիտական, մատենագիտական խմբագրական աշխատանք, աշխատակցություն գրական գրականագիտական հանդեսներին կայքերին):
Կարիերայի հնարավորությունները
«Հայ գրականություն» ծրագրի շրջանավարտները կարող են ուսումը շարունակել ասպիրանտուրայում։