- Գլխավոր
- ԵՊՀ ֆակուլտետներ կրթական կենտրոններ
- Քիմիայի ֆակուլտետ
- Ֆիզիկական կոլոիդների քիմիայի ամբիոն
Ֆիզիկական կոլոիդների քիմիայի ամբիոն
Ֆիզիկական կոլոիդային քիմիայի ամբիոնը հիմնադրվել է 1927 թ.։ Ամբիոնի հիմնադիրներն էին Լ. Ռոտինյանը Հ. Չալթիկյանը, որոնք տարբեր տարիների եղել են այդ ամբիոնի վարիչը։ Ամբիոնը ղեկավարել են նա պրոֆեսորներ Լ. Մելքոնյանը Ն. Բելյերյանը:
Առաջին հետազոտությունները ֆիզիկական կոլոիդային քիմիայի ամբիոնում վերաբերել են քիմիական թերմոդինամիկային: Այնուհետ կատարվել են այլ հետազոտություններ, որոնց թվում՝
- բենզոիլ պերօքսիդի ու ամինների փոխազդեցության կինետիկայի ու մեխանիզմի բացահայտումը Հ. Չալտիկյանի կողմից,
- էմուլսիայում մոնոմերների պոլիմերացման հիմնահարցերի ուսումնասիրությունը պրոֆեսոր Լ. Մելքոնյան գործունեության տարիներին,
- ամինների դրանց մետաղական կոմպլեքսների առկայությամբ պերօքսիդների քայքայման կինետիկայի մեխանիզմի ուսումնասիրությունը:
Ամբիոնի գիտական հետազոտությունների հիմնական ուղղություններն են՝
- լուծույթների կառուցվածքի ֆիզիկական ու քիմիական հատկությունների ուսումնասիրություններ․ հեղուկ միջավայրերում միցելային համակարգերում կենսաբանական նշանակություն ունեցող միացությունների մոլեկուլային փոխազդեցությունները քիմիական փոխակերպումներ,
- մակերութային փոխազդեցություններ․&Բ;մակերեւութային ակտիվ նյութերի նորմալ շրջված միցելների սպեկտրոսկոպիկ ուսումնասիրություն ջրային օրգանական միջավայրերում,
- թերմոդինամիկական հատկությունների, ինչպիսիք են՝ ծավալային ռեոլոգիական հատկությունների ուսումնասիրություն,
- կենսաբժշկական համակարգերին առնչվող նանոմասնիկների հատկությունների ուսումնասիրություն կոլոիդային տիրույթում գտնվող համակարգերում, ինչպիսիք են՝ մակերութային ակտիվ նյութերի միցելային համակարգերը, կենսակտիվ նյութերի (սպիտակուցներ, վիտամիններ, լիպոսոմներ) կոլոիդային լուծույթները,
- նանոմասնիկների վարքի վրա խառը լուծիչների բնույթի բաղադրության ազդեցության ուսումնասիրություն,
- մոլեկուլային փոխազդեցությունների տեսական ուսումնասիրություն․ տեսական հաշվարկներ, մոլեկուլային սպեկտրոսկոպիա, որոնք ընդգրկում են ոչ միայն քիմիական, այլ նա կենսաբանական համակարգերը:
Ֆիզիկական քիմիայի ամբիոնը միջազգային ու տեղական դրամաշնորհային ծրագրերում ներգրավվածության շնորհիվ հարստացրել է իր տեսական փորձարարական բազան, որն իր հերթին անմիջականորեն փոխկապակցված է գիտական ուղղությունների զարգացման հետ: Դրա կարորագույն արտահայտումն են կենսաբանական համակարգերի ֆիզիկաքիմիական ուսումնասիրությունները՝ հիմնված ինչպես մակրոսկոպիկ, այնպես էլ միկրոսկոպիկ մոտեցումների վրա:
Ամբիոնը հագեցած է գերժամանակակից գիտահետազոտական սարքավորումներով մեթոդներով՝
- Jneway 4330 էլեկտրահաղորդականության pH-ի չափման սարք,
- Anton-Paar, DMA 4500 խտաչափ,
- Parr 1455 լուծման կալորիաչափ,
- Sita science մակերութային լարվածության չափման սարք,
- Nicolet Ֆուրյե ձափոխման ԻԿ սպեկտրոմետր ATR կցորդով,
- Specord 50PC էլեկտրոնային կլանման սպեկտրոֆոտոմետր,
- Cary Eclipse (Varian) ֆլուորեսցենտային սպեկտորոֆոտոմետր,
- LiteSizer 500 Light scattering, Anton-Paar լուսացրման սարք,
- Gaussian 98 Gaussian 03 համակարգչային ծրագրեր:
Թվարկված սարքավորումներով ամբիոնում կատարվում են մի շարք հետազոտություններ՝ կենսաբանական մոլեկուլների կենսաբժշկական նշանակության համակարգերին առնչվող նանոմասնիկների հատկությունների վարքի ուսումնասիրության, լուծույթների դրանց թերմոդինամիկայի ուսումնասիրության մի շարք այլ ուղղություններով։
Կոնտակտներ
Աշխատակիցներ
Ամբիոնի վարիչ (դոցենտ)
Պրոֆեսոր
Դոցենտ
Դոցենտ
դասախոս/ժամավճարով
դասախոս/ժամավճարով
Ավագ լաբորանտ
Ավագ լաբորանտ
Ավագ լաբորանտ