Նյութագիտություն
Մագիստրոսական ծրագիր
Ծրագրի մասին
Ընդունելության պահանջները
ԵՊՀ առկա ուսուցմամբ մագիստրատուրայի ընդունելության կարգի համաձայն` «Քիմիա», «Ֆիզիկա» հարակից մասնագիտությունների շրջանակում բակալավրի որակավորում ստացած դիմորդների ընդունելությունն անցկացվում է բանավոր քննությամբ` «Ընդհանուր քիմիա» կամ «Ընդհանուր ֆիզիկա» առարկաներից:
̸անրամասները՝ «Ընդունելություն» բաժնում:
Ծրագրի նպատակը
Կրթական ծրագրի նպատակն է պատրաստել նյութագիտության ժամանակակից գիտատեխնիկական մակարդակին համապատասխան գիտելիքներով զինված, տնտեսության գիտության տարբեր ոլորտներում այդ գիտելիքների կիրառման հմտություններով օժտված մասնագետներ, ուսանողներին տալ խոր գիտելիքներ նյութի բնույթի կառուցվածքի դերի մասին, պատրաստել գործնական հմտություններով օժտված գիտատեխնիկական կադրեր՝ քիմիական, ռազմարդյունաբերական, համակարգչային տեխնիկայի, կենսաբժշկական նյութերի, էներգետիկայի, բնապահպանության թիրախային այլ բնագավառներում աշխատելու համար, զարգացնել ուսանողների՝ գործնական խնդիրները քննադատաբար դիտարկելու, վերլուծելու, գնահատելու, մեկնաբանելու դրանց արդյունքում լուծումներ, գիտական ճարտարագիտական նախագծեր առաջադրելու, թիմի կազմում աշխատելու ղեկավարելու կարողունակություններ:
Առավելությունները
«Նյութագիտություն» մագիստրոսական կրթական ծրագրով ուսանած մասնագետները կարող են աշխատանքի անցնել ինչպես Հայաստանի Հանրապետության, այնպես էլ օտարերկրյա գիտական, գիտակրթական արդյունաբերական ձեռնարկություններում, որոնք առնչվում են նյութագիտության ոլորտին։
Կարիերայի հնարավորությունները
ՀՀ-ում հնարավոր աշխատավայրերն են ԵՊՀ ֆիզիկայի քիմիայի ֆակուլտետները, ՀՀ ԳԱԱ-ի մի շարք ինստիտուտները կենտրոնները (քիմիական ֆիզիկայի ինստիտուտ, ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտ, օրգանական դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոն, ռադիոֆիզիկայի էլեկտրոնիկայի ինստիտուտ այլն), «PMI Science» գիտահետազոտական կենտրոնը, «䴡ٳ» սինքրոտրոնային հետազոտությունների ինստիտուտը, ՀՀ մի շարք բուհեր (Խ․ Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան, Հայ-ռուսական համալսարան, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան այլն), Հայաստանի ատոմային էլեկտրակայանը, «ՍԻՆՍԻՍ Արմենիա» ԲԸ-ն, Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը, Սոթքի հանքավայրը, Չարենցավանի հաստոցաշինական գործարանը, ոլորտի նորաստեղծ (հնարավոր) կազմակերպությունները:
Կոնտակտներ
Կրթական ծրագրի ղեկավար՝ Ա. Գալստյան