Կենսաբանություն
Բակալավրի կրթական ծրագիր
Ծրագրի մասին
Ընդունելության պահանջները
«Կենսաբանություն» ծրագրի դիմորդը պետք է ունենա միջնակարգ, նախնական մաuնագիտական կամ միջին մասնագիտական կրթության վկայական։ Ընդունելությունը կատարվում է՝ ըստ ՀՀ Կառավարության հաստատած «ՀՀ պետական ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատություններ ընդունելության (ըստ բակալավրի կրթական ծրագրի) կարգի» (26 ապրիլի 2012 թվականի N 597–Ն)։
Կրթական ծրագրի դիմորդները պետք է հանձնեն հետյալ քննությունները՝
կենսաբանություն (պարտադիր),
ֆիզիկա կամ քիմիա (ըստ դիմորդի ընտրության),
հայոց լեզու գրականություն (ոչ մրցութային)։
Ծրագրի նպատակը
«Կենսաբանություն» կրթական ծրագրի նպատակն է ուսանողներին տրամադրել հիմնարար կիրառական գիտելիքներ կենդանի օրգանիզմների կազմավորման կենսագործունեության վերաբերյալ՝ մոլեկուլային, բջջային, հյուսվածքային, օրգանային, օրգանիզմային պոպուլյացիոն մակարդակներում: Ծրագիրը զարգացնում է ուսանողների՝ կենսաբանական մեթոդների տեխնոլոգիաների կիրառման կարողությունները:
Առավելությունները
Կրթական ծրագրում ընդգրկված է ուսումնական պրակտիկան, որը հնարավորություն է տալիս զարգացնելու դաշտային պայմաններում աշխատելու հմտությունները ծանոթանալու Հայաստանում տարածված սնկերի, բույսերի կենդանիների բազմազանությանը: Մասնագիտական պրակտիկան անցկացվում է գիտահետազոտական ինստիտուտներում ոլորտային տարբեր կազմակերպություններում՝ նպաստելով ուսանողների գործնական հմտությունների զարգացմանը:
Մասնակցելով մանկավարժական կրթաբլոկի դասընթացներին (կամընտրական) շրջանավարտները ստանում են մանկավարժի որակավորում:
Կարիերայի հնարավորությունները
«Կենսաբանություն» կրթական ծրագրի շրջանավարտները հնարավորություն ունեն ուսումը շարունակելու մագիստրատուրայում կամ անցնելու աշխատանքի բնության պահպանության ռացիոնալ բնօգտագործման, բժշկության, գյուղատնտեսության, սննդի դեղամիջոցների արտադրության ոլորտներում գործող ձեռնարկություններում: