Ֆիզիկոս, պրոֆեսոր, ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ
Ծնվել է 1985 թ. ապրիլի 21-ին Նոր Նախիջանում:
Ավարտել է տեղի ռեալական դպրոցը, 1905 թ.՝ Սանկտ Պետերբուրգի տեխնոլոգիական ինստիտուտը, այնուհետ՝ երեք տարի սովորել Լոզանի (Շվեյցարիա) համալսարանում: 1912 թ. ավարտել է Սորբոնի (արիզ) համալսարանը, 1928 թ.՝ արիզի ռադիոէլեկտրականության բարձրագույն դպրոցը:
1912–1920 թթ. զբաղվել է մանկավարժական գործունեությամբ Հյուսիսային Կովկասի Անդրկովկասի տարբեր քաղաքներում: 1920 թ. եկել է Հայաստան աշխատանքի անցել Երանի արական գիմնազիայում: 1921 թ. հրավիրվել է ԵՊՀ, որտեղ կազմակերպել է ֆիզիկայի լաբորատոր գործիքներ, սարքեր այլ հարմարանքներ պատրաստող արհեստանոց, 1922 թ. ստեղծել է ֆիզիկայի լաբորատորիա ղեկավարել այն: Կազմակերպել է մի շարք այլ լաբորատորիաներ, այդ թվում՝ էլեկտրառադիոլաբորատորիա, որի հիման վրա հետագայում ստեղծվեցին մի քանի ինքնուրույն լաբորատորիաներ: 1923-ից անցել է դասախոսական աշխատանքի:
1925 թ. գործուղվել է արիզի համալսարան կատարելագործվել ̸արի Կյուրի-Սկլոդովսկայի ճառագայթաակտիվության լաբորատորիայում: Երան վերադառնալուց հետո՝ 1928–1950 թթ., կրկին աշխատել է ԵՊՀ -ում:
Հեղինակ է էլեկտրամագնիսական էներգիայի ճառագայթման, պինդ մարմնի մեխանիկայի, օպտիկայի տարբեր հարցերի վերաբերյալ գիտական մի շարք աշխատությունների, ինչպես նա «Ֆիզիկայի պրակտիկում. էլեկտրականություն մագնիսականություն» (Եր., 1956) ուսումնական ձեռնարկի:
1935 թ. նրան շնորհվել է պրոֆեսորի կոչում, 1938–1950 թթ. եղել է էլեկտրականության տատանումների ֆիզիկայի ամբիոնի վարիչ:
Հայրենական մեծ պատերազմի տարիներին ԵՊՀ էլեկտրառադիոլաբորատորիայում նրա ղեկավարությամբ ռազմական նպատակներով կատարվել են հետազոտական աշխատանքներ:
Զբաղվել է գիտության տեխնիկայի, մասնավորապես ռադիոգործի մասսայականացման աշխատանքներով:
1941 թ. արժանացել է ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործչի կոչման:
Վախճանվել է 1958 թ. դեկտեմբերի 4-ին Երանում: