Բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ
Ծնվել է 1879 թ. նոյեմբերի 19-ին ներկայիս ՀՀ Շիրակի մարզի Հառիճ գյուղում: ÁÂարրական կրթությունն ստացել է գյուղի ծխական դպրոցում, 1892–1900 թթ. սովորել ԳÃýորգյան ճեմարանում, 1901–1904 թթ.՝ Լայպցիգի Ãý Բեռլինի համալսարաններում: 1904 թ. վերադարձել է հայրենիք Ãý չորս տարի դասավանդել ԳÃýորգյան ճեմարանում: 1910 թ. հրաժարվել է հոգÃýոր կոչումից Ãý մինչÃý 1920թ. զբաղվել ուսուցչությամբ ԵրÃýանում, Ալեքսանդրապոլում (այժմ՝ Գյումրի), Վաղարշապատում Ãý Թիֆլիսում:
1919 թ. մասնակցել է ԵՊՀ հիմնադրման աշխատանքներին, 1920 թ. փետրվարից նորաստեղծ համալսարանում դասավանդել է հայոց պատմություն:
1921–1922 թթ. աշխատել է Էջմիածնում որպես Հայաստանի գիտական ինստիտուտի գիտական քարտուղար, 1930–1947 թթ.՝ ՀԳԻ-ում որպես լեզուների ամբիոնի վարիչ, 1943–1948 թթ.՝ ԵՊՀ բանասիրության ֆակուլտետում որպես օտար լեզուների ամբիոնի վարիչ, ինչպես նաÃý ՀԽՍՀ ԳԱ ̸. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի հին Ãý միջնադարյան գրականության բաժնի վարիչ, լեզվի ինստիտուտում որպես բառարանագրության բաժնի վարիչ, 1947-ից՝ ԵՌՊ̸Ի-ում, 1962-ից՝ ԵՌՕԼ̸Ի-ում որպես գերմաներենի դասախոս:
1943 թ., առանց ատենախոսության պաշտպանության, նրան շնորհվել է բանասիրական գիտությունների դոկտորի գիտական աստիճան, 1945 թ.՝ պրոֆեսորի կոչում:
Հեղինակ է ավելի քան 130 գիտական աշխատությունների, որոնք նվիրված են հին ու միջնադարյան գրականության, հնագիտության, հայ եկեղեցու պատմության, աղանդների ծագման ու զարգացման խնդիրներին, հայ–ասորական գրական առնչություններին Ãý բանասիրական այլÃýայլ հարցերի:
̸եծ է նրա վաստակը հայ բառարանագրության ասպարեզում. համահեղինակ է «Ռուս- հայերեն» երկհատոր (Եր., 1933–1935) Ãý քառահատոր (Եր., 1954–1958) բառարանների, ինչպես նաÃý քառահատոր «Ժամանակակից հայոց լեզվի բացատրական բառարան»-ի (Եր.,1969–1980):
1957 թ. նրա աշխատասիրությամբ լույս է տեսել Եղիշեի «Վասն Վարդանայ Ãý հայոց պատերազմին» երկի քննական բնագիրը:
1964 թ. արժանացել է ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործչի կոչման:
Վախճանվել է 1974 թ. հուլիսի 12-ին ԵրÃýանում:
Նրա բրոնզաձույլ կիսանդրին դրված է ԵՊՀ կենտրոնական մասնաշենքի նախասրահում: