- Գլխավոր
- Նորություններ
- Մեկ դար անց՝ Զապել Եսայանի գաղափարից դեպի նրա հիշատակը հավերժացնող արձան․ ԵՊՀ-ում ամփոփվել է մրցույթը
Նոյեմբեր 02, 2026 | 15:00
Հասարակություն
̸շակույթ
̸րցույթներ
Մեկ դար անց՝ Զապել Եսայանի գաղափարից դեպի նրա հիշատակը հավերժացնող արձան․ ԵՊՀ-ում ամփոփվել է մրցույթը
ԵրÃýանի պետական համալսարանում ամփոփվել է անվանի գրող, հրապարակախոս Ãý հասարակական գործիչ Զապել Եսայանի արձանի էսքիզային առաջարկների բաց մրցույթը։ Հաղթող նախագծի հիման վրա կստեղծվի արձան, որը նախատեսվում է տեղադրել համալսարանի կենտրոնական մասնաշենքի բակում։ Նախաձեռնությունը նորովի է արժÃýորում գրողի՝ դեռÃýս 1930 թվականին համալսարանի աջակիցների միավորման վերաբերյալ արտահայտած գաղափարը։
Մրցույթի արդյունքներն ամփոփել է ԵՊՀ ռեկտորի հրամանով ձÃýավորված հանձնաժողովը, որը գնահատել է ներկայացված նախագծերի գեղարվեստական Ãý ճարտարապետական լուծումները, ինչպես նաÃý դրանց իրականացման հնարավորությունը։
Քննարկմանը մասնակցել Ãý իր տեսակետն է ներկայացրել նաÃý Զապել Եսայանի թոռը՝ ԵՊՀ կենսաբանության գիտահետազոտական ինստիտուտի էկոլոգիական մշտադիտարկման խմբի ղեկավար Ալեքսանդր Եսայանը։ Նրա մասնակցությունը նախաձեռնությանը հաղորդել է առանձնահատուկ խորհրդանշական նշանակություն՝ հնարավորություն ստեղծելով գրողի հիշատակի հավերժացման հարցը դիտարկելու նաÃý ընտանիքի Ãý սերունդների հիշողության տեսանկյունից։
Հանձնաժողովի որոշմամբ՝ մրցույթի հաղթող է ճանաչվել Մհեր Ավագյանի ներկայացրած էսքիզը։ Երկրորդ Ãý երրորդ տեղերն զբաղեցրել են համապատասխանաբար Ալեքսան Բաբայանի Ãý Նունե Թումանյանի ներկայացրած աշխատանքները։
Մի նամակ, որը նոր իմաստ ստացավ գրեթե մեկ դար անց
Զապել Եսայանի արձանի ստեղծման նախաձեռնությունն ունի ուշագրավ նախապատմություն։
1930 թվականի հուլիսի 26-ին գրող Ãý հրապարակախոս Արշակ Չոպանյանին ուղղված նամակում Զապել Եսայանն առաջարկել էր ստեղծել «Հայաստանի (կամ ԵրÃýանի) պետական համալսարանի բարեկամներ» ընկերակցություն։
Տասնամյակներ անց ԵրÃýանի պետական համալսարանն ԱՄՆ-ում հիմնադրել է «ԵրÃýանի պետական համալսարանի բարեկամներ» հիմնադրամը՝ համալսարանի շուրջ համախմբելու նրա շրջանավարտներին, բարերարներին Ãý աջակիցներին, ստեղծելու կրթության ու գիտության զարգացման նոր հնարավորություններ։
Հիմնադրամի ստեղծումից որոշ ժամանակ անց Զապել Եսայանի նամակագրության ուսումնասիրության ընթացքում բացահայտվել է նրա՝ դեռÃýս 1930 թվականին ներկայացրած առաջարկը։
Զապել Եսայանի առաջարկի Ãý հիմնադրամի գործունեության միջÃý այս կապը համալսարանի համար դարձել է խորհրդանշական՝ ցույց տալով, որ գրողի՝ շուրջ մեկ դար առաջ արտահայտած գաղափարը շարունակություն է ստացել մեր օրերում։
ԵՊՀ-ն ստեղծել է նաÃý Զապել Եսայանի անվան հուշամեդալ, որը շնորհվում է այն անհատներին Ãý կազմակերպություններին, որոնք նպաստում են «ԵՊՀ բարեկամներ» հիմնադրամի առաքելության իրականացմանը։
Հիշատակը՝ համալսարանական միջավայրում
Զապել Եսայանի արձանի տեղադրման առաջարկը ներկայացրել է «ԵՊՀ բարեկամներ» հիմնադրամը։ Նախատեսվում է, որ արձանի ստեղծման ֆինանսավորումը կստանձնի հիմնադրամի անդամ, «Նազերյան» ընկերության նախագահ Վարդան Նազերյանը։
Արձանը նախատեսվում է տեղադրել ԵՊՀ կենտրոնական մասնաշենքի բակում՝ համալսարանական առօրյայի Ãý հանրային միջավայրի մաս դարձնելով հայ մտավորականության նշանավոր ներկայացուցիչներից մեկի կերպարը։
Նախաձեռնությունը հնարավորություն է նաÃý նոր սերնդին ներկայացնելու Զապել Եսայանի գրական ժառանգությունը, նրա հասարակական գործունեությունն ու կրթության Ãý մտավորական համագործակցության վերաբերյալ պատկերացումները։
Գրեթե մեկ դար առաջ Զապել Եսայանն առաջարկում էր համալսարանի շուրջ ձÃýավորել բարեկամների ընկերակցություն։ Այսօր նրա անունը կրող հուշամեդալն արդեն խորհրդանշում է այդ գաղափարի շարունակությունը, իսկ ապագա արձանը համալսարանական միջավայրում կդառնա նրա թողած ժառանգության Ãýս մեկ տեսանելի վկայություն։



