- Գլխավոր
- Նորություններ
- «Ս ծով. պատումներ, տարածքներ, հեռանկարներ» խորագրով համաժողով ԵՊՀ-ում
Հոկտեմբեր 10, 2024 | 11:49
Կոնֆերանսներ
Շարունակական կրթություն
«Ս ծով. պատումներ, տարածքներ, հեռանկարներ» խորագրով համաժողով ԵՊՀ-ում
ԵՊՀ ISTC ինովացիոն կենտրոնի դահլիճում անցկացվեց «Ս ծով. պատումներ, տարածքներ, հեռանկարներ» խորագրով կոնֆերանս՝ նվիրված Սծովյան տարածաշրջանին:
«Դիլեմա» շարժական ակադեմիայի հայաստանյան առաջին կոնֆերանսը անցկացվեց ԵՊՀ շարունակական կրթության կենտրոնի հետ համագործակցության շրջանակում։
«Դիլեմա» շարժական ակադեմիան ստեղծվել է լեհական «Fundacja Pogranicze» (թարգմանաբար՝ «̸երձսահմանագոտու հիմնադրամ») կազմակերպության նախաձեռնությամբ՝ ի պատասխան աշխարհաքաղաքական նոր մարտահրավերների՝ համախմբելով մտավորականների, անվանի գիտնականների, արվեստագետների, հանրային գործիչների Ե̸-ից, Ա̸Ն-ից, Հարավային Կովկասից, ինչպես նա ̸ոլդովայից Ուկրաինայից:
Կոնֆերանսին ողջույնի խոսքով հանդես եկավ ԵՊՀ զարգացման նորարարությունների գծով պրոռեկտոր ̸իքայել Հովհաննիսյանը: Անդրադառնալով միջոցառման կարորությանը՝ նա նշեց. «Շատ հետաքրքիր է քննարկել նմանօրինակ թեմաներ կիրառել կոնկրետ գործիքներ ու մեթոդներ՝ ուսումնասիրելու այն գործընթացները, որոնք տեղի են ունենում մեր տարածաշրջանում: Եթե առկա են պատշաճ մեթոդներ, գործիքներ ճշգրիտ տվյալներ, ապա քննարկումների արդյունքում կկայացվեն որոշումներ՝ ուղղված խաղաղության հաստատմանը, բարգավաճմանը: Կարծում եմ, որ այս միջոցառման հիմնական նպատակներից մեկը միասնաբար մտորելն է խոշոր գործընթացների շուրջ, որոնք տեղի են ունենում այս տարածաշրջանում»։
ԵՊՀ շարունակական կրթության կենտրոնի տնօրեն Լուսինե Խառատյանը, խոսելով «Դիլեմա» շարժական ակադեմիայի գործունեության մասին, ասաց, որ այն խրախուսում է տարբեր գաղափարների շրջանառությունը Արելյան Եվրոպայի Կենտրոնական Եվրոպայի երկրներում, ինչպես նա Կովկասում:
««Դիլեմա» շարժական ակադեմիան ամեն անգամ անդրադառնում է որէ կոնկրետ խնդրի. Հայաստանում անցկացվող միջոցառումների շարքի հիմնական թեման առնչվում է Ս ծովի տարածաշրջանին: Անցյալ տարի Վրաստանում հանդիպում ունեցանք, որտեղ քննարկեցինք, թե ինչ դիլեմաների ենք բախվում ներկայում, երբ աշխարհը փոփոխվում է անհայտ է՝ ինչ ուղղությամբ: ̸իավորվեցինք մի շարք արվեստագետների, ակադեմիական համայնքի ներկայացուցիչների, մշակութային ոլորտի աշխատակիցների հետ՝ հասկանալու, թե ինչ հիմնախնդիրներ են մեր առջ ծառացած, իսկ այսօր մենք քննարկում ենք Հայաստանում Ս ծովի դիլեման: Քննարկումների շնորհիվ կարելի է հասկանալ, թե որքանով է թեման առնչվում նա մեր կյանքին»,- ընդգծեց Լ. Խառատյանը։
«Դիլեմա» շարժական ակադեմիայի նպատակն է հասկանալ, թե այս տարածաշրջանում ինչ նոր պատումներ կարող են առաջանալ, որոնք կօգնեն այլ կերպ կառուցելու ապագան: Ըստ Լուսինե Խառատյանի՝ գիտաժողովից բխող գաղափարների հիման վրա հետագայում ստեղծվելու են տեքստեր, հոդվածներ, կյանքի են կոչվելու տարբեր նախաձեռնություններ:
Կոնֆերանսի շրջանակում անցկացվեցին բաց դասախոսություններ, պանելային քննարկումներ:
«Անցողիկության ծով» թեմայով ելույթ ունեցավ Իլիայի պետական համալսարանի (Վրաստան) սոցիալական մշակութային մարդաբանության ասպիրանտական ծրագրի ղեկավար, սոցիալական մշակութային մարդաբանության պրոֆեսոր Թամթա Խալվաշին:
«Երեք ծովի համակարգը» թեմայի շուրջ խոսեց ԵՊՀ արաբագիտության ամբիոնի պրոֆեսոր Դավիթ Հովհաննիսյանը:
«Ի՞նչ են նշանակում սահմանները. արմատազուրկ աշխարհաքաղաքացու մտորումները օվկիանոսի մյուս կողմից» թեմայով հանդես եկավ Յեյլի համալսարանի (Ա̸Ն) պատմության պրոֆեսոր ̸արսի Շորը: Նրա գիտական հետազոտություններն առնչվում են 20-րդ 21-րդ դարերի Կենտրոնական Արելյան Եվրոպայի ինտելեկտուալ պատմությանը։ Իսկ&Բ;«̸եդեա. սահմանամերձության առասպելը» թեմային անդրադարձավ լեհական «Բորդերլանդ» հիմնադրամի համահիմնադիր նախագահ Քշիշթոֆ Չեժինսկին:
«Գաղութացո՞ւմ, ո՞ւմ գաղութացումը» խորագրով պանելային քննարկման ժամանակ իրենց մասնագիտական տեսակետները ներկայացրին մշակութային քննադատ, դասախոս Հրաչ Բայադյանը, Յեյլի համալսարանի դասախոս, փիլիսոփա Վիկտորաս Բախմետասը, Բուխարեստի համալսարանի ասպիրանտ Վասիլ Վիստոչին:
Նշենք, որ հայաստանյան կոնֆերանսը ֆինանսավորվել է «Ե̸-ն հանուն երկխոսության» ծրագրի շրջանակում՝ ̸երձսահմանագոտու հիմնադրամի համաֆինանսավորմամբ:









