- Գլխավոր
- Նորություններ
- Գեներատիվ արհեստական բանականությունը՝ որպես ուսուցման նախագծման ուղի
Նոյեմբեր 06, 2025 | 16:03
Կարիերա
Կրթություն
Գեներատիվ արհեստական բանականությունը՝ որպես ուսուցման նախագծման ուղի
ԵՊՀ Սարգիս Մարի Իզմիրլյանների անվան գրադարանում կայացավ «Ուսուցման նախագծում գեներատիվ արհեստական բանականության միջոցով» («Designing Instruction with Generative AI») գրքի շնորհանդես-քննարկումը։ Հիմնվելով բազմազան հետազոտությունների, մասնագիտական փորձի ռազմավարական դիտարկումների վրա՝ գիրքը կարող է դառնալ արժեքավոր ուղեցույց ինչպես սկսնակ փորձառու դասախոսների, այնպես էլ ուսանողների համար՝ ներկայացնելով, թե ինչպես կարող է արհեստական բանականությունը նպաստել դասընթացների ստեղծմանը, դասավանդման արդյունավետության բարձրացմանը։
«Ուսուցման նախագծում գեներատիվ արհեստական բանականության միջոցով» գիրքը գործիքների ռազմավարությունների նորարարական համադրություն է՝ ուղղված կրթության մեջ արհեստական բանականության արդյունավետ կիրառմանը, ինչպես նա գրավիչ ու անհատականացված ուսումնական փորձառությունների ձավորմանը։ Գրքի յուրաքանչյուր գլխում առաջարկվում են առաջադեմ մտածողություն ունեցող գործնականում հաստատված եղանակներ՝ ուսումնական նյութեր, դասընթացների ծրագրեր ուսումնական միջավայրեր ստեղծելու ու բարելավելու տարբերակներ՝ դրանով իսկ աջակցելով թվային գրագիտությանը:
Գիրքը բաղկացած է 12 գլուխներից, որոնցից յուրաքանչյուրում անդրադարձ է կատարվում ուսուցման նախագծման կարոր կողմերին։ Առաջին գլխում ներկայացվում է գեներատիվ արհեստական բանականությունը։ Հաջորդ գլուխներում քննարկվում են արհեստական բանականության գրագիտությունը, ուսուցման նախագծման հիմնական դրույթները, դասընթացների համապատասխանեցումը, ուսանողների ուսումնական արդյունքները, գնահատումը ուսուցողական ռազմավարությունները։ Գրքում ներկայացվում են նա մոտիվացիային, դասավանդողի ներգրավվածությանը, հասանելիությանը վարքային խնդիրներին առնչվող թեմաներ։
Հեղինակը գրքում շեշտադրում է արհեստական բանականության ներուժը՝ այն դիտարկելով որպես քննադատական մտածողության ճանաչողական գործընթացների ապահովման միջոց:
Գրքի շնորհանդես-քննարկումն ուղեկցվեց հեղինակի՝ Բրենտ Ա. Անդերսի բանախոսությամբ։&Բ;
«Վերջերս Միավորված ազգերի կրթության, գիտության մշակույթի կազմակերպությունը (ՅՈՒՆԵՍԿՕ) հրապարակել է արհեստական բանականության (ԱԲ) կարողությունների շրջանակ՝ կարորելով հետյալ 4 կետերը՝ տեղեկացվածություն, կարողություն, գիտելիք քննադատական մտածողություն։&Բ;եղեկացվածությունը այն գիտակցումն է, որ ԱԲ-ն գոյություն ունի, մենք չեն կարող անտեսել այն։ Մենք պիտի տեղյակ լինենք, որ ԱԲ-ն գոյություն ունի կիրառելի է մի շարք ոլորտներում։ Իսկ կարողության մասին խոսելիս կարորում ենք 2 հիմնական հարց․ նախ՝ ԱԲ-ի կարողությունը, թե որքանով է այն արդյունավետ, արդյոք բոլոր ԱԲ գործիքներն ի վիճակի են իրականացնելու նույն գործառույթները։ Կարոր է նա հասկանալ ԱԲ-ի սահմանները. այն երբեք չի լինի կատարյալ նույնիսկ եթե երբէ դառնա այդպիսին, ապա կարող է ժամանակից հետ մնալ կամ սխալներ թույլ տալ։ Եվ երկրորդ՝ կարոր է նա ԱԲ-ի հետ աշխատելու սեփական կարողությունը»,- նշեց հեղինակը։
Անդրադառնալով գիտելիքի, կարողությունների քննադատական մտածողության մանրամասներին՝ նա ասաց․ «Եթե ես զբաղվում եմ բիզնեսով, ապա պիտի հասկանամ, որ իմ բոլոր մրցակիցներն էլ ունեն նույն հասանելիությունը ԱԲ գործիքներին, ինչ որ ես։ Գիտելիքը իմացությունն է այն բանի, որ բոլորն ունեն ԱԲ-ին հասանելիություն։ Գիտելիքի կարոր բաղադրիչներից են տվյալների անվտանգությունը գաղտնիությունը․ անհրաժեշտ է հասկանալ, թե ինչ տեղեկություն կարելի է կամ չի կարելի փոխանցել ԱԲ համակարգերին։ Մենք պիտի հասկանանք, որ ԱԲ-ն կարող է օգտագործվել ՛ դրական, ՛ բացասական նպատակներով․ ԱԲ-ն կարող է օգտագործվել կեղծիքների խաբեությունների համար, ինչպես նա մեր կարողությունները զարգացնելու համար»։
Նա հավելեց՝ բազմաթիվ ուսուցիչների ուսանողների հետ զրույցները ցույց են տալիս, որ ուսանողներն արդեն ակտիվորեն կիրառում են արհեստական բանականությունը, սակայն կարոր հարց է մնում՝ արդյո՞ք նրանք դա անում են արդյունավետ էթիկական նորմերին համապատասխան։&Բ;Այս համատեքստում բանախոսն ընդգծեց, որ անհրաժեշտ է խորապես հասկանալ ԱԲ-ի բոլոր կողմերը՝ առաջացող խնդիրների լուծման համար ճիշտ մոտեցումներ գտնելու նպատակով։
Բանախոսը ներկայացրեց, թե ինչպես կարելի է օգտագործել զարգացնել արհեստական բանականության հետ կապված հմտությունները դասավանդման ուսուցման նախագծման գործընթացում։ Նա բացատրեց, որ ուսուցման նախագծումը (instructional design) ենթադրում է աշխատանքը փոքր մասերի՝ առաջադրանքների ենթառաջադրանքների բաժանելը։
Բրենտ Ա. Անդերսը շեշտեց՝ գրքի հիմնական գաղափարն է սովորեցնել լինել լավ ուսուցման նախագծող ցույց տալ, թե ինչպես կարելի է օգտագործել գեներատիվ ԱԲ-ն այդ գործընթացը հեշտացնելու բարելավելու համար։
Հետազոտողն անդրադարձավ «դասընթացի համապատասխանեցման» գաղափարին (course alignment)՝ բացատրելով, որ յուրաքանչյուր դասընթացում պետք է հստակ համադրվեն երեք հիմնական բաղադրիչներ՝
- ուսանողների ուսումնական արդյունքները (SLOs),
- գնահատման ռազմավարությունները,
- ուսուցողական ռազմավարությունները։
Քննարկման ավարտին ներկաները հնարավորություն ունեցան հեղինակին ուղղելու իրենց հետաքրքրող հարցերը ներկայացնելու իրենց դիտարկումները։
Նշենք նա, որ Բրենտ Ա. Անդերսը արհեստական բանականության վերաբերյալ մի շարք այլ գրքերի հեղինակ է, այդ թվում՝ «Արհեստական բանականության գրագիտության հրամայականը», «9-կետանոց գործողությունների ծրագիր՝ կրթության մեջ գեներատիվ արհեստական բանականության ինտեգրման համար»: Նա դասավանդում հետազոտական գործունեություն է ծավալում Հայաստանի ամերիկյան համալսարանում՝ միաժամանակ ղեկավարելով նա «Սովորել» ուսուցման ուսումնառության կենտրոնը։





