ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետում տեղի ունեցավ&Բ;սեմինար-քննարկում, որի շրջանակում «Էկոլոգիապես անբարենպաստ պայմաններում առաջացած առողջական շեղումների շտկումը ոչ դեղորայքային միջոցներով» թեմայով զեկուցում ներկայացրեց&Բ;Մարդու և կենդանիների ֆիզիոլոգիայի լաբորատորիայի կրտսեր գիտաշխատող Մարիետա Կարապետյանը։
Աշխարհագրական բարձրադիր վայրերում մթնոլորտային ցածր ճնշումը մարդկանց մոտ առաջացնում է թթվածնային անբավարարություն՝ հիպօքսիա, որի հետևանքով առաջանում են օրգանիզմի ֆունկցիոնալ շեղումներ՝ դառնալով մի շարք հիվանդությունների պատճառ: Իսկ տարածաշրջանում գործող բաց հանքերը ստեղծում են նաև էկոլոգիական անբարենպաստ միջավայր՝&Բ;խորացնելով թթվածնաքաղցը, նպաստելով հարակից բնակավայրերի բնակչության մոտ օրգանիզմի ֆունկցիոնալ խանգարումների աճին: Այդ հիվանդությունների ռիսկային խմբում են նաև տվյալ տարածաշրջանի դեռահասները: Այդ ռիսկերը հնարավոր է նվազեցնել և հիվանդությունները կանխարգելել ոչ դեղորայքային միջոցներով՝ հակահիպօքսիկ ազդեցություն ունեցող դեղաբույսերի, մասնավորապես՝&Բ;ալոճենու ծաղիկների թուրմով և շնչառական հատուկ վարժանքների մեթոդով:
Երկամսյա հետազոտության տվյալները հավաստում են, որ ալոճի ծաղիկների բնական հակաօքսիդիչները և շնչառական վարժանքների համակցումը նպաստում են&Բ;օրգանիզմի նյութափոխանակային գործընթացների ակտիվացմանը և կանխարգելում ախտաբանական զարգացումները: Դրա արդյունքում հիվանդացության թիվը նվազում է։