ԵՊՀ ֆարմացիայի ինստիտուտի և քիմիայի գիտահետազոտական կենտրոնները կազմակերպեցին տարեկան միջֆակուլտետային գիտաժողով, որը համախմբեց գիտական համայնքի ներկայացուցիչներին՝ քննարկելու ոլորտային նորարարությունները և հետազոտական ձեռքբերումները։
Ապրիլի 30-ին տեղի ունեցած գիտաժողովի ընթացքում գիտական լաբորատորիաների ղեկավարները, դասախոսները, ասպիրանտները և գիտաշխատողները ներկայացրին իրենց ուսումնասիրությունների արդյունքները՝ ընդգծելով դեղագործության և քիմիայի ոլորտում կատարվող առաջատար հետազոտությունները։ Զեկույցները ներառում էին կատալիտիկ մեխանիզմների, բժշկակենսաբանական սկրինինգի մեթոդների, օրգանակատալիզատորների, ինչպես նաև նոր մոդիֆիկացված մետաղակոմպլեքսների վերաբերյալ վերջին զարգացումները (գիտաժողովի օրակարգը)։&Բ;
Մասնակիցները քննարկեցին նաև դեղերի կայունության, որակի վերահսկման և անվտանգ օգտագործման վերաբերյալ հետազոտությունների ուղղությունները՝ ներկայացնելով փորձագիտական դիտարկումներ ոլորտի խնդիրների ու դրանց լուծման մեխանիզմների մասին։ Գիտաժողովն ապահովեց մասնագիտական համագործակցության ամրապնդում, նպաստեց նոր հետազոտական գաղափարների ձևավորմանը և ստեղծեց հնարավորություն հետագա գիտական նախագծերի զարգացման համար։
Միջոցառման եզրափակիչ հատվածում մասնագետներն ամփոփեցին գիտաժողովի արդյունքները՝ նշելով, որ նման նախաձեռնությունները կարևոր դեր ունեն գիտության զարգացման և ոլորտային հետազոտությունների արդյունավետության բարձրացման գործում։