- Գլխավոր
- Գիտական կենտրոններ լաբորատորիաներ
- Պինդ մարմնի ֆիզիկայի լաբորատորիա
Պինդ մարմնի ֆիզիկայի լաբորատորիա
Պինդ մարմնի ֆիզիկայի գիտահետազոտական լաբորատորիան ստեղծվել է 2005 թ.։ Այն ԵՊՀ ֆիզիկայի գիտահետազոտական ինստիտուտի կազմում գործում է ինստիտուտի ստեղծման օրվանից:
Լաբորատորիայի գործունեության հիմնական նպատակներն են.
ա. փորձարարական տեսական մեթոդներով հետազոտել միկրո- նանոմետրական չափերով բյուրեղային նյութերի դրանց հենքի վրա ստեղծված տարաբնույթ համակարգերի ֆիզիկական հատկությունները (պինդմարմնային կիսահաղորդչային հետերոկառուցվածքներ, միաչափ, երկչափ զրոչափ քվանտային կառուցվածքներ, նորմալ բարձրջերմաստիճանային գերհաղորդչային նյութեր, մագնիսական համաձուլվածքներ),
բ. մշակել վերոնշյալ համակարգերի ուսումնասիրման փորձարարական տեսական մեթոդներ:
Պինդ մարմնի ֆիզիկայի գիտահետազոտական լաբորատորիայի հետազոտությունների հիմնական բնագավառները
- Ռենտգենյան հետազոտություններ. նյութագիտություն
- Ռենտգենյան նոր ինտերֆերաչափերի ստեղծում, դրանց հատկությունների ուսումնասիրում,
- ռենտգենյան դիֆրակտաչափություն ,
- կառուցվածքային վերլուծություններ ռենտգենյան արատադիտում,
- դիֆրակցիայի տեսության, ռենտգենյան հոլոգրաֆիայի ռենտգենյան մանրազննման խնդիրների լուծում,
- նանոմասնիկների ստացում, դրանց ֆիզիկաքիմիական հատկությունների ուսումնասիրում,
- մետաղական կոմպոզիտային խեցիների բարձրջերմաստիճանային բարձրճնշումային սինթեզ:
- Ցածր չափայնությամբ համակարգերի տեսական հետազոտություններ
- Քվանտային շերտերի, լարերի, օղակների, կետերի դրանցում քվազիմասնիկային կոմպլեքսների ֆիզիկական բնութագրերի, դրանց վրա էլեկտրական, մագնիսական, լազերային դեֆորմացիայի դաշտերի ազդեցության հաշվարկներ,
- ֆոտովոլտային հատկությունների ուսումնասիրություններ:
- Ցածրջերմաստիճանային հետազոտություններ, գիտական սարքաշինություն, մագնիսական հետազոտություններ
- Գերհաղորդականության փորձարարական ուսումնասիրում,
- ֆիզիկական բժշկակենսաբանական նոր տիպի սարքերի նախագծում, մոդելավորում ստեղծում,
- հազվագյուտ հողային տարրերով համաձուլվածքների ջերմային հատկությունների փորձարարական ուսումնասիրում: